02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

“Ինչպես կասեր Սերժ Սարգսյանը, անբարոյականների խրախճանքը դատախազությունում շարունակվում է

 “Ժողովուրդ” օրաթերթը, պատասխանելով Հայաստանի գլխավոր դատախազությանը, հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. “Ինչպես կասեր Սերժ Սարգսյանը, անբարոյականների խրախճանքը ՀՀ գլխավոր դատախազությունում շարունակվում է: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ “Ժողովուրդ” օրաթերթը երեկ երեկոյան տեղեկություն ստացավ այն մասին, որ Արարատի մարզի դատախազի տեղակալը եւ ՀՀ Ոստիկանության Մասիս քաղաքի քննչականի պետ Գեւորգ Սիմոնյանը վիճաբանել են, որից հետո ծեծկրտուք […]

Կադրային “երկրաշարժ” զինվորական դատախազությունում

ՀՀ գլխավոր դատախազի` 2012թ. դեկտեմբերի 13-ի հրամանով ՀՀ զինվորական դատախազի տեղակալ, արդարադատության  առաջին դասի խորհրդական Արազի Հովսեփյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից`անձնական դիմումի համաձայն, իսկ ՀՀ զինվորական դատախազի տեղակալ է նշանակվել Արտավազդ Հարությունյանը` ազատվելով ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության ՀՀ պաշտպանության նախարարության քննչական վարչությունում քննվող գործերի բաժնի պետի պաշտոնից: Վերջինիս փոխարեն նշված բաժնի պետ է նշանակվել Գեւորգ […]

Իրար ծեծել են իրավապահները. Ժողովուրդ

ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի ոստիկանության քննչական բաժնի պետ Գեւորգ Սիմոնյանի եւ Արարատի մարզի դատախազության դատախազ Սեւակ Արսենյանի միջեւ վերջինիս աշխատասենյակում մոտ մեկ շաբաթ առաջ վիճաբանություն եւ ծեծկռտուք է տեղի ունեցել: Այս օրերին Սիմոնյանը մուգ ապակե ակնոց է կրում կապտուկները թաքցնելու նպատակով: ՀՀ գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը “Ժողովուրդի” հետ զրույցում հաստատեց տեղեկությունը. “Այո՛, […]

Լրագրողը պատասխանատվության կկանչի գործարարին

՛՛Ժողովուրդ՛՛ օրաթերթի լրագրող Ս. Գրիգորյանը չի բացառում ՛՛X գրուպ՛՛-ի նախագահ, ՛՛Ջրաշխարհ՛՛-ի սեփականատեր, ՛՛Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա՛՛-ի ղեկավար, ՛՛Վալենսիա՛՛ ընկերության տնօրեն Խաչիկ Խաչատրյանին դատական կարգով պատասխանատվության կանչելու հնարավորությունը՝ իրեն վիրավորելու համար: Մասնավորապես, լրագրողը փորձել է Խաչիկ Խաչատրյանից ճշտել նախօրեին թերթում հրապարակված  տեղեկությունը, ըստ որի` ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական տեսչությունը ստուգումներ է իրականացրել գործարարին պատկանող ընկերությունում, […]

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամը՝ Սիվիլիթասի գործով հարցաքննության մասին

Երեկ՝ դեկտեմբերի 11-ին, ժամը 14.30-ին, 52204212 քրեական գործի (Վարդան Օսկանյանի գործ) շրջանակում ծանուցագրով որպես վկա «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանը  րավիրվել էր ԱԱԾ քննչական վարչություն: Գարեգին Չուգասզյանը  Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում որոշ տեղեկություններ է ներկայացնում հարցաքննության վերաբերյալ: «Թեև հրավիրել էին «Սիվիլիտաս» հիմնադրամի գուծունեությանը վերաբերող քրեական գործով, սակայն հարցեր էին տալիս 2002թ. Արտաքին […]

Կալանավայրի այցելուի մոտ դեղահաբ են հայտնաբերել

Դեկտեմբերի 11-ին, ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ “Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, անձնական զննության են ենթարկել “Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձանցից մեկին այցելած քաղաքացի Բ. Հ.-ին: Վերջինիս մոտից հայտնաբերվել եւ առգրավվել է “B8” գրառումով “SUBUTEX” տեսակի 3 դեղահաբ: Կատարվում է հետաքննություն: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:   ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

Մեղադրյալը պատրաստվում է կրկին վարչապետ դառնալ

Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի դատական գործով գլխավոր վկաներից մեկը` Մարոկկոյի բնակչուհի Կրիմու ալ-Մարուգը, ով հայտնի է Ռուբի մականունով, անհետացել է: Այժմ նա հետախուզման մեջ է, գրում է “Росбалт”-ը: Դատախազության կարծիքով` Բերլուսկոնիի փաստաբանը ձգձգում է լսումները, որպեսզի մինչ 2013-ի փետրվարին նշանակված ընտրությունները դատարանը վճիռ չկայացնի: Նախկին վարչապետի փաստաբաններն էլ իրենց հերթին մեղադրում են դատարանին շուտափույթ որոշում […]

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամը Օսկանյանի գործով կանչվել է ԱԱԾ

 «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբից տեղեկացնում են, որ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանին այսօր` դեկտեմբերի 11-ին, ժամը 14:30-ին 58204212 քրեական գործով (Վարդան Օսկանյանի գործ) որպես վկա ծանուցագրով հրավիրել են ԱԱԾ քննչական վարչություն:  

ԱՄՀ նախկին ղեկավար Ստրոս-Կանը 6 մլն կվճարի սեքս-սկանդալը հարթելու համար

Ֆրանսիական “Closer” տաբլոիդը հրապարակել է այն գումարը, որը ԱՄՀ նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանը կվճարի  նյույորքյան “Sofitel” հյուրանոցի աշխատակցուհի Նաֆիսատ Դիալոյին` իր շուրջ ծագած սեքսուալ սկանդալից հետո “հաշտություն կնքելու” համար: Պարբերականի աղբյուրների համաձայն` համաշխարհային հաշտությունը նրա վրա 6 մլն եվրո է արժեցել: Հարկ է նշել, որ կողմերն այս համաձայնությանն են եկել մեկ ու կես տարվա վեճերից հետո: […]

Պատգամավորը արտոնյալ խավ է. Առավոտ

Օրերս Ազգային ժողովի աշխատանքները լուսաբանող լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ օլիգարխ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հայտարարել էր, որ ինքը երկու տարի է՝ շաքարավազ չի ներկրում, այլ իր սեփական “զավոդն” է աշխատեցնում։ Այդ մասին գրում է “Առավոտ” թերթը։ “Ու իր ճշտախոս լինելը ապացուցելու համար առաջարկել էր. “Հենց հիմա կարաք նստեք  մեր մաշինով եթանք նայենք”։  Երեկ թերթը հետամուտ եղավ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի