26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մեղադրյալը պատրաստվում է կրկին վարչապետ դառնալ

Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի դատական գործով գլխավոր վկաներից մեկը` Մարոկկոյի բնակչուհի Կրիմու ալ-Մարուգը, ով հայտնի է Ռուբի մականունով, անհետացել է: Այժմ նա հետախուզման մեջ է, գրում է “Росбалт”-ը:

Դատախազության կարծիքով` Բերլուսկոնիի փաստաբանը ձգձգում է լսումները, որպեսզի մինչ 2013-ի փետրվարին նշանակված ընտրությունները դատարանը վճիռ չկայացնի: Նախկին վարչապետի փաստաբաններն էլ իրենց հերթին մեղադրում են դատարանին շուտափույթ որոշում կայացնելու միտումնավորության մեջ, որպեսզի այդ կերպ վնասեն Բերլուսկոնիի քաղաքական շահերին, քանի որ վերջինս 2013-ին կրկին առաջադրվելու է վարչապետի պաշտոնի համար:

Ինչ վերաբերում է Ռուբիին, որին ԶԼՄ-ներում անվանում են Եգիպոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի բարեկամուհի, ապա Բերլուսկոնին հայտնել է, թե երբեւէ ինտիմ հարաբերություններ չի ունեցել մարոկկուհու հետ: Նա նաեւ հերքում է այն փաստը, որ իր տանը երբեւէ “սեքսուալ բնույթի տեսարաններ են եղել”:

Սիլվիո Բերլուսկոնիի մասնակցությամբ սեքս-սկանդալը սկսեց թեժանալ 2011-ի սկզբին: Նախկին վարչապետին կասկածում են “զգալի թվով” մարմնավաճառների հետ սեքսուալ կապեր ունենալու մեջ, այդ թվում` անչափահաս աղջիկների հետ: Բերլուսկոնին մասնավորապես մեղադրվում է նրանում, որ մարմնավաճառության մեջ է ներքաշել մարոկկացի պարուհի Ռուբիին, ով այդ ժամանակ եւս անչափահաս է եղել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ