26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

“Ջիպի” վարորդը դանակահարել է “Բոգդանի” վարորդին

Երևան քաղաքի Ավան ր Նոր-Նորք վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Թ. Ավետիսյանի: Թադևոս Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. սեպտեմբերի 9-ին` ժամը 15.00-ի սահմաններում, Գյուլիքեխվյան փող. 15 շենքի մոտ իր կողմից վարած Ջիպ Գրանդ Չերոկի մակնիշի ավտոմեքենայով բախվել է Գառնիկ Զաքարյանի կողմից վարած Բոգդան […]

ՍԴ-ն Հայրիկյանի համար կաշխատի. այսօր դիմում չեն ստացել

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը նախագահական ընտրությունները երկշաբաթյա ժամկետով հետաձգելու մասին դիմում չի ներկայացրել Սահմանադրական դատարան: Այս մասին րոպեներ առաջ  Henaran.am-ին փոխանցեց ՍԴ մամլո խոսնակ Հովհաննես Պապիկյանը: Նա նշեց, որ Սահմանադրական դատարանի աշխատանքային օրն ավարտվում է ժամը 18:00-ին, եթե մինչ այդ համապատասխան դիմում ներկայացվի, այն կընդունվի:  Նշենք, որ ՍԴ մասին 75-րդ հոդվածի համաձայն, ՀՀ նախագահի թեկնածուի […]

Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր իրավապահ կառույցների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել ընտրական գործընթացի շրջանակներում ՀՀ նախագահի բոլոր թեկնածուների անձնական անվտանգության, ինչպես նաև ընտրություններին նրանց լիարժեք և իրավահավասար մասնակցության ապահովման խնդիրների վերաբերյալ: Մասնավորապես, քննարկվել են ՀՀ նախագահի թեկնածուների քաղաքական բնականոն գործունեության ապահովման սահմանադրաիրավական և միջազգային երաշխիքները, ինչպես նաև դրանց իրացմանն ուղղված պետության պարտավորությունների առավել գործուն […]

“Ժողովուրդ” օրաթերթը պահանջում է հանել կալանքը /վիդեո/

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում փետրվարի 8-ին  սկսվեց  “Ժողովուրդ” հայցի լսումը  ընդդեմ Երեւանի թռչնաֆաբրիկայի տնօրեն  Խաչիկ Խաչատրյանի: Հիշեցնենք, որ նա  անցանկալի հարց տալու համար “Ժողովուրդ”-ի թղթակցին անվանել էր “պրաստիտուտկա”՝ պահանջելով դա եւս հրապարակել: Արդյունքում “Ժողովուրդ” օրաթերթը Խաչատրյանի հրապարակային ներողությանը կես ամիս սպասելուց հետո դեկտեմբերի 28-ին հայց ներկայացրեց` գործարարից պահանջելով ներողություն խնդրել: […]

“Ես ընտրում եմ գերագույն գլխավոր հրամանատար”

2013թ. փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրությունների նախաշեմին զինծառայողների շրջանում ընտրական գործընթացների վերաբերյալ իրավական իրազեկվածության բարձրացման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Հայաստանում Եվրամիության պատվիրակության համատեղ նախաձեռնությամբ պատրաստվել են “Ես ընտրում եմ գերագույն գլխավոր հրամանատար” խորագրով ցուցապաստառներ: Ցուցապաստառները, որոնք ՀՀ նախագահի ընտրություններին նախորդող շրջանում փակցված են լինելու ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում, հստակ պարզաբանում […]

Հայրիկյանի դեմ մահափորձ իրականացնողները խոստովանել են

Ս.թ փետրվարի 7-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ՀՀ Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով, ձերբակալվել են Երևան քաղաքում ոչ լեգալ կարգավիճակում գտնվող 1966թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը և 1972թ. ծնված, Սամվել Ալբերտի Հարությունյանը: Ա. Պողոսյանը և Ս. Հարությունյանը […]

ԱԱԽՔ-ի Արթուրն ուրիշ է, ուրիշ. Ժողովուրդ

Պարզվում է, ՀՀ-ում ոչ միայն Սերժ Սարգսյանի ավտոշարասյան անցնելու ժամանակ են կանգնեցնում ողջ փողոցի երթեւեկությունը, այլեւ` ԱԱԽՔ Արթուր Բաղդասարյանի: Քաղաքացին, որն ահազանգել էր “Ժողովուրդ”-ի խմբագրություն, դժգոհել է այս երեւույթից: Նրա խոսքով, եթե Ս. Սարգսյանի դեպքում նման միջոցառումների կիրառումը հասկանալի է, վերջիվերջո նախագահ է, ապա նույնը չես ասի Ա. Բաղդասարյանի մասին: “Նա ինչո՞ւ է իրեն էդպես […]

ԿՊԶ-ի պետը “հաբրգե՞լ” էր. Ժամանակ

“Ժամանակ”-ի հավաստի տեղեկություններով ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ձերբակալված անձանց պահման վայրի /ԿՊԶ/ պետ Էդիկ Գալստյանը աշխատանքից ազտավել է որոշ քրեական հեղինակությունների համար արտոնյալ պայմաններ ստեղծելու համար` թույլ տալով նրանց անարգել ելումուտ անել տարածք: Գալստյանն ուղարկվել է կադրերի ռեզերվ, իսկ նրա փոխարեն նշանակվել է գնդապետ Անդրանիկ Ազարյանը: 

Կանայք ծեծել են իրար Սյունիքի մարզպետի աչքի առաջ

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը օրերս Սիսիանի տարածաշրջանի Բնունիս համայնքում հանդիպել է գյուղացիների հետ: Հանդիպումը բավական ուշագրավ զարգացում է ունեցել: Ինչպես Henaran.am-ին պատմեցին ականատեսները, գյուղապետարանի նախկին հավաքարարուհին մարզպետին բողոքել է, որ գյուղապետ Վլադիմիր Հովհաննիսյանն անհարկի իրեն ազատել է աշխատանքից: Մինչ կպարզվեր ինչ է եղել իրականում, գյուղապետի մայրը հակադարձել է բողոքավորին ու բանը հասել է ծեծկռտուքի: Երկու […]

Ադրբեջանը պաշտոնապես ճանաչել է ԼՂՀ-ն . իրարանցում Բաքվում

Ադրբեջանի ”Ümid” (Հույս) կուսակցության հասարակայնության հետ կապերի գծով փոխնախագահ Այնուր Իմրանովան սոցցանցերում տեղադրել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, այն ժամանակ դեռեւս նախարարի պաշտոնակատար Սաֆար Աբիեւի` 1993 թ-ի հուլիսի 25-ին ԼՂՀ պաշտպանության նախարարին հղած նամակը, որում ասվում է. “2 երկրների ղեկավարների միջեւ հանդիպում անցկացնելու համար ԼՂՀ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի առաջ պարտավորվում ենք երեք օրով դադարեցնել բոլոր տեսակի ռազմական գործողությունները”: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի