17 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Կալանավորվել է Վահե Ղուկասյանը, ձերբակալված է “Քավոր Հարութի” անչափահաս որդին

      Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին՝ Վահե Ղուկասյանը, քիչ առաջ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվել է: Նախօրեին նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանություն, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասով՝ սպանության փորձ և 235-րդ հոդվածի առաջին մասով՝ ապօրինի զենք կրելը: Ինչպես “Փաստինֆո“-ի թղթակցին հայտնեց մեղադրյալի պաշտպան Հայկ […]

Կրակոցներ “Հաղթանակ” զբոսայգում. վիրավորներ կան

Ապրիլի 26-ին, ժամը 23.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 1991 թ. ծնված Սարգիս Կ.-ն, նույն թվականին ծնված Միքայել Մ.-ն և 1990 թ. ծնված Տիգրան Չ.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Սարգիս Կ.-ն և Տիգրան Չ.-ն վնասվածքներն ստացել են ժամը 22.30-ի սահմաններում, Հաղթանակ զբոսայգում գտնվող անմար […]

Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փաստով հարուցվել է քրեական գործ

Ինչպես նախկինում տեղեկացրել ենք՝ ապրիլի 23-ին Երևանի Նոր Նորքի 8-րդ զանգվածում Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում  www.ilur.am  լրատվական կայքի թղթակցի մասնագիտական պարտականությունները խոչընդոտելու վերաբերյալ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հետաքննություն էր կատարվում, որից հետո նախապատրաստված նյութերը փոխանցվել էին ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժին: Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական […]

Դիմել է դատարան` ընդդեմ ԿԸՀ-ի ու ՀՀԿ-ի

”Բարև Երևան” կուսակցությունների դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը երեկ հայցադիմում է  ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի:  Հայցադաիմումով բողոքարկվում է օրեր առաջ ԿԸՀ կայացրած այն որոշումը, որով ապրիլի 7-ին Երևանի քաղաքապետարանի կողմից Մայրության և գեղեցկության տոնի առթիվ կազմակերպված միջոցառումը չէր համարվել ընտրական օրենսգրքի խախտում:  Նշենք, որ նշված միջոցառման ընթացքում կանանց և աղջիկներին բաժանվում էին […]

Նոր մանրամասներ Գյումրիում տեղի ունեցած սպանության գործից

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ ապրիլի 23-ին, Ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը: Վերջինս հիվանդանոցում մահացել էր: Ապրիլի 24-ին ոստիկանության Գյումրիի բաժնում 1989 թ. ծնված Վահե Ղուկասյանը խոստովանել էր, որ նշված […]

Իմ բոլոր պնդումները ոստիկանությանը՝ բացահայտելու այս, թվում է, թե բացահայտ հանցագործությունը, ապարդյուն են

Հինգ օր առաջ Աշոտ Պապայանը  եւ մի խումբ մարդիկ բազմամարդ վայրում, ՀՀԿ քարոզչական հանդիպման մեկնարկից րոպեներ առաջ, բռնի կերպով խոչընդոտեցին իմ լրագրողական գործունեությունը, մարմնական վնասվածք հասցրին ինձ, հայհոյեցին, ձեռքիցս խլեցին տեսախցիկս եւ ջնջեցին բոլոր ֆայլերը: Ոստիկանությունը քրեական գործ դեռ չի հարուցել: Իմ բոլոր պնդումները եւ աջակցությունը ոստիկանությանը՝ բացահայտելու այս, թվում է, թե բացահայտ հանցագործությունը, ապարդյուն […]

Մանկապիղծ Սերոբին վաղաժամկետ կազատե՞ն. Հրապարակ

Մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանի առողջական վիճակը վատացել է, եւ նա վերջին շրջանում պարբերաբար տեղափոխվում է “Նաիրի” բժշկական կենտրոն` բուժում ստանում, ապա հետ տարվում ՔԿՀ: Ոմանք ենթադրում են, որ սրանով հող են պատրաստում նրան առողջական պատճառներով ազատելու համար: Նրա հիվանդությունը դասվում է, կառավարության որոշմամբ, պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքը: ՔԿՀ մամուլի […]

Բռնության ենթարկված լրագրողին ոստիկանություն են կանչել

Ինչպես նախկինում տեղեկացրել ենք՝  ապրիլի 23-ին Երեւանի Նոր Նորքի 8-րդ զանգվածում Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում  www.ilur.am  լրատվական կայքի թղթակցի մասնագիտական պարտականությունները խոչընդոտելու վերաբերյալ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հետաքննություն էր կատարվում:  Ապրիլի 25-ին նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժին: Ապրիլի 26-ին նույն քննչական բաժին են հրավիրվել Հակոբ  Կ.-ն  եւ Աշոտ Պ.-ն, որոնցից […]

Հրաժեշտ տվեցին “Շեկոյին” . ինչ փոխեց ոստիկանապետը

Այսօր`ապրիլի 23-ին կեսօրն անց Գյումրիում հուղարկավորեցին Արտյոմ Կարապետյանին` “Շեկոյին”: Հիշեցնենք, նա հրազենային վնասվածքներից մահացավ ապրիլի 23-ին Գյումրիում ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի եւ  Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կողմնակիցների միջեւ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում: Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ` հոգեհանգստի եւ հուղարկավորության  ողջ արարողությունը իր վրա է վերցրել ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը: Որոշ լուրերի համաձայն, “Շեկոն”  պատգամավորի թիկնապահն […]

Դպրոցի խոհարարն սպանել է երեխաներին` մերկ չլուսանկարվելու պատճառով

Կրասնոյարսկի դատարանը դպրոցներից մեկի խոհարարին 20 տարվա ազատազրկման է դատապարտել:Վյաչեսլավ Կազակովը մեղադրվում է 2 մանկահասակ երեխաների սպանության մեջ, որոնց փորձել է ներգրավել պոռնոգրաֆիայի մեջ: Ինչպես տեղեկացնում է “Взгляд”-ը, 2011-ի հուլիսի 11-ին կորել են 6 եւ 7 տարեկան տղաներ Կոնստանտինը եւ Վիտալին: Նրանց որոնման աշխատանքներին մասնակցել են 200 ոստիկաններ: Երեխաների դիակներն այդպես էլ չեն գտնվել, սակայն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի