29 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նախկին քաղաքապետի եւ պատգամավորի մերձավորների մոտից մի ամբողջ զինանոց է հայտնաբերվել. ոստիկանապետը Գյումրիում է

 

 

 

Քիչ առաջ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Գյումրիից հայտնեց, որ ոստիկանության Շիրակի մարզային վարչության, ոստիկանության Գյումրիի բաժնի, ոստիկանության քրեական հետախուզության քրեական վարչության և նույն վարչության արագ հակազդման բաժնի, ինչպես նաև կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի և Գյումրիի քննչական բաժանմունքի աշխատակիցների հետ Գյումրիում հնչած աղմկահարույց կրակոցներից հետո հայտնաբերել և առգրավել են մեծ քանակությամբ զենք ու զինամթերք, այդ թվում՝ Макаров և ТТ տեսակի ատրճանակներ, АКС և АКМ տեսակի ինքնաձիգեր, որսորդական հրացաններ, մեծ քանակությամբ փամփուշտներ, նռնակներ և պայթուցիկներ, “Ռևալվեր” տեսակի ատրճանակներ և այլն: Այս մասին գրում է Shamshyan.com-ը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ զենք ու զինամթերքները հիմնականում հայտնաբերվել են Վարդան Ղուկասյանի և Մարտուն Գրիգորյանի հարազատների և մերձավորների մոտից: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հայտնաբերված զենք-զինամթերքով կարելի էր զինել մի ամբողջ վաշտ: Այս պահին օպերատիվ խորհրդակցությունը ավարտվել է ՀՀ ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի մասնակցությամբ: 

Խորհրդակցությունից հետո Վլադիմիր Գասպարյանը լրագրողներին հայտնել է, որ հայտնաբերված զենք-զինամթերքի մի մասը որոշ անձինք ներկայացրել են ինքնակամ՝ ոստիկանության հորդորից հետո, և կրկին ՀՀ ոստիկանապետը դիմեց ազգաբնակչությանը, որ եթե ունեն իրենց մոտ պահվող ապօրինի զենք և զինամթերք, ապա ինքնակամ թող ներկայացնեն իրավապահներին, այդ դեպքում նրանք կազատվեն քրեական պատասխանատվությունից։

 

 Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

 

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ