20 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԻԵԴ-ը Տիմոշենկոյի ձերբակալությունն անօրինական է համարել

Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանն անօրինական է ճանաչել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի ձերբակալությունը, հաղորդում է “Lenta.ru”-ն:

Տիմոշենկոյին ձերբակալել են 2011-ի օգոստոսին` Ռուսաստանի հետ գազի պայմանագրեր կնքելու ժամանակ լիազորությունների չարաշահման համար: Նրան կալանքի տակ են պահել նաեւ դատավարությունների ընթացքում “կարգուկանոնի համակարգային խախտման” համար: Նախկին վարչապետը պնդում էր, որ դատավորի վճիռը  քաղաքական դրդապատճառներ ունի: Տիմոշենկոն պատմել էր նաեւ տանջանքների ենթարկման մասին, ինչպես նաեւ ոչ ժամանակակից բուժօգնության մասին, որը նա ստացել է նախնական կալանքի ժամանակ:

Ուսումնասիրելով նրա բողոքը` ՄԻԵԴ-ը որոշել է, որ Տիմոշենկոյի նկատմամբ Մարդու իրավունքների պաշտպանության կոնվենցիայի մի քանի կետերով խախտումներ են կատարվել: Դատարանը մասնավորապես նշել է, որ Տիմոշենկոն զրկված է եղել իր ձերբակալությունը բողոքարկելու իրավունքից: Բացի այդ, որոշման մեջ ասվում է նաեւ, որ “նախկին վարչապետն ազատությունից զրկվել է ոչ թե իրավախախտման մեջ հիմնավորված մեղադրանքների համար, այլ ուրիշ պատճառներով”: 

“Батькивщина”-ում այս կապակցությամբ ասել են, որ ՄԻԵԴ-ը Տիմոշենկոյի ձերբակալությունը քաղաքականացված է համարել: ՄԻԵԴ-ը միաժամանակ հրաժարվել է բավարարել տանջանքների ենթարկվելու մասին բողոքը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ