03 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Անչափահասի հետ սեռական հարաբերություն է ունեցել երթուղայինում

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վարույթ է ընդունվել Ա.Թորոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, ով մեղադրվում է երթուղայինի մեջ իր փաստացի կնոջ անչափահաս դստեր հետ սեռական հարաբերություններ ունենալու մեջ:

Այս մասին գրում է “Փաստինֆոն” և հավելում. 48-ամյա Ա.Թորոսյանը վարում է “Գազել” մակնիշի երթուղային տաքսի, որն էլ, և ըստ առաջադրված մեղադրանքի, ծառայեցրել է նաև իր փաստացի կնոջ 14-ամյա աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու նպատակին:

Քրեական գործի տվյալների համաձայն՝ աղջնակը սեռական ոտնձգության զոհ է դարձել մի քանի անգամ. 2011թ. դեկտեմբերի վերջերին Կոտայքի մարզի Առինջ գյուղի Մ. Մկրտչյան թաղամասի 1-ին փողոցում և 2012թ. հունվարի 6-ին նույն մարզի այս անգամ Ջրվեժ գյուղի գերեզմանատան մոտ, «Գազել» մակնիշի թիվ 58 համարի երթուղային տաքսու մեջ:

Ա. Թորոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ