ԱԱԽՔ-ի Արթուրն ուրիշ է, ուրիշ. Ժողովուրդ
Պարզվում է, ՀՀ-ում ոչ միայն Սերժ Սարգսյանի ավտոշարասյան անցնելու ժամանակ են կանգնեցնում ողջ փողոցի երթեւեկությունը, այլեւ` ԱԱԽՔ Արթուր Բաղդասարյանի: Քաղաքացին, որն ահազանգել էր “Ժողովուրդ”-ի խմբագրություն, դժգոհել է այս երեւույթից: Նրա խոսքով, եթե Ս. Սարգսյանի դեպքում նման միջոցառումների կիրառումը հասկանալի է, վերջիվերջո նախագահ է, ապա նույնը չես ասի Ա. Բաղդասարյանի մասին: “Նա ինչո՞ւ է իրեն էդպես պահում: Ումի՞ց է վախենում կամ ո՞ւմ է վախեցնում”,- դժգոհել է Բաղդասարյանի ավտոշարասյան հետեւանքով աշխատանքից հաճախ ուշացած քաղաքացին:
Թերթը պարզել է, որ ո´չ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ո՛չ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ո՛չ էլ մյուս բարձրաստիճան պաշտոնյաների անցնելու ժամանակ չեն դադարեցնում փողոցի երթեւեկությունը: “Բայց դե Արթուր Բաղդասարյանն ուրիշ է, եւ նրան կարելի է ամեն ինչ”,-եզրակացնում է թերթը: