19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Քրեական գործ գյուղապետի դեմ

Սյունիքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` Ծավ համայնքի ղեկավարների` Սեյրան Զաքարյանի և Արարատ Մարտիրոսյանի կողմից դիտավորությամբ հողամասերի ինքնակամ զավթումը, շինության ինքնակամ կառուցումը չկասեցնելու, “Էներգացանցշին” ԲԲ ընկերության ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ: Հանցագործության մասին ահազանգել է Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնը, որի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Սեյրան Զաքարյանը` 1999-2008թթ., այնուհետև` 2012 թվականից […]

Յոթանոց` “կարմիր քարտ” Օբամային /վիդեո, ֆոտո/

Այսօր` մարտի 4-ին ՀՀ ԱՄՆ դեսպանատան առջեւ մի խումբ քաղաքացիական ակտվիստներ բողոքի ակցիա են կազմակերպել: Նրանք “կարմիր քարտ” են ցույց տալիս Բարաք Օբամային: Իսկ պատճառն այն է, որ ԱՄՆ  նախագահը շնորհավորել է Սերժ Սարգսյանին` ՀՀ նախագահ վերընտրվելու առիթով: Բողոքավորներին դեսպանատան շենքի առաջ հանդիպեց Հայաստանում ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնակատարը, որին հանձնվեց նախապես պատրաստված նամակը: Փոխդեսպանը խոստացավ նամակը […]

Սահմանադրական դատարանը Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումը կքննի 10-օրյա ժամկետում

ՀՀ Սահմանադրական դատարանը ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ընտությունների արդյուքներով երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումը կքննի տասնօրյա ժամկետում` բանավոր ընթացակարգով: Այս մասին Henaran.am-ին ասաց Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը: Դիմումի նախնական ուսումնասիրության համար ՍԴ-ն 24 ժամ ունի, այնուհետ դիմումի ընդունման օրվանից հետո տասնօրյա ժամկետում պետք է քննի դիմումը: Հիշեցնենք, որ 1.5 ժամից Րաֆֆի Հովհաննիսյանի […]

”Րաֆֆին պարապ է մնացել, միտինգ է անում” /վիդեո/

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության անդամներին և կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբին խորհուրդ է տալիս լռություն պահպանել և նախապես չքննադատել Սահմանադրական դատարանին:  ՛՛Այսօր դիմելու են ՍԴ, կարծում եմ, որ սա լավ առիթ է, որպեսզի բոլորս պահպանենք լռություն ու թողնենք՝ ՍԴ-ը որոշում կայացնի և ոչ թե իրենց ելույթներում տան գնահատական՝ ՍԴ-ին՛՛,-այսօր լրագրողների հետ […]

Երկվորյակ նորածինների մահը արհեստական կերից չէ

Սննդի անվտանգության պետական ծառայությունից տեղեկացնում են, որ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացվել է իրացման ցանցում առկա “Նեստոժեն” մանկական չոր կաթի փոշու փորձաքննություն: Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ իրացման ցանցում առկա մանկական կերերն անվտանգ են և երեխաների առողջության վրա որևէ բացասական հետևանք ունենալ չեն կարող: Երկու երեխաների մահվան ցավալի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում […]

‘’Тихо, как в гробу”. ”Բարեւ revolution” -ը Վանաձոր չի հասել

Այսպես ասած “բարեւrevolution”-ը գոնե դասադուլի ձեւով մարզեր, մասնավորապես Լոռի չի հասել: Henaran.am-ի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ Վանաձորի պետական մանկավարժական համալսարանը ռուսի ասած ‘’тихо, как в гробу” վիճակում է: Ամեն ինչ հանգիստ է, դասերն ընթանում են բնականոն հունով, դասադուլների կոչեր անգամ չկան: Ուշագրավ է, որ նախագահական ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանը Վանաձորում զգալի ձայներ հավաքեց ու հաղթեց գործող […]

Սաքունցը նամակ է գրել Օբամային

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը նամակով դիմել է ԱՄՆ նախագահին, որը ներկայացվում է ստորեւ. Հարգելի պարոն նախագահ, Այսօր հայկական ԶԼՄ-ներով տարածվեց Ձեր շնորհավորական ուղերձը ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնում 2013 թվականի փետրվարի 18-ին նախագահական ընտրությունների արդյունքում վերընտրվելու կապակցությամբ: Ձեր շնորհավորանքը տեղի ունեցավ այն պահին, երբ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը տարածեց /2013 թ. մարտի […]

Մարդու իրավունքների վիճակը ՊՆ-ում. Օմբուդսմենի զեկույց 2012

Օմբուդսմենի  2012 թվականի  զեկույցը պատրաստ է: Ըստ օրենքի մարդու իրավունքների վիճակի մասին տարեկան զեկույցը պետք է ներկայացվի մինչև մարտի 31-ը: Այսօրվանից հանրությանը կներկայացվեն այդ զեկույցի առանձին հատվածներ, որոնք ներառում են կոնկրետ ոլորտներում առկա լրջագույն հիմնախնդիրները: Եվ այսպես, Պաշտպանության նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ թերացումները: · 2012 թվականի ընթացքում զինծառայողների կողմից կանոնագրքային կանոնների և կանոնադրական […]

Ծխող աղջկա թասիբի համար բախվեցին դասադուլավորներն ու դասի նստողները /ֆոտո, վիդեո/

Քիչ առաջ ԵՊՀ-ի դիմաց մեկնարկեց մի խումբ ակտիվիստների բողոքի ակցիան: Դասադուլավոր ուսանողները պահանջում են ԵՊՀ ռեկտորի օգնական Գեւորգ Մելքոնյանի հրաժարականը:  Ուսանողներից ոմանք կարծում են, որ խնդիրը ոչ թե հենց Գեւորգ Մելքոնյանն է, այլ ընդհանուր համակարգը: Մյուսները նշում ն, որ “նրա նմանները ոչ միայն համալսարանում, այլ Հայաստանում տեղ չպետք է ունենան”:  Ուսանողներն իրենց ձեռքին ունեն պաստառներ, […]

Րաֆֆի Հովհաննիսյանը կդիմի ՍԴ

Մարտի 4-ին, ժ. 17:30-ին Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչները Սահմանադրական դատարան կհանձնեն հայց, որով պահանջվում է վավերացնել եւ ամրագրել ս.թ. փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ընթացքում հայ ժողովրդի կատարած ընտրության իրական արդյունքները եւ չեղյալ ճանաչել ԿԸՀ-ի կողմից փետրվարի 25-ին հրապարակած կեղծ թվերը: Նույն օրը ժ. 18.00-ին Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի խոսնակը եւ իրավախորհրդատուները Սահմանադրական դատարանի առջեւ կտան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի