17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Դիմում է Սերժ Սարգսյանին

ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, փաստաբան Գևորգ Գյոզալյանը դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ խնդրելով Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ապահովել դատական իշխանության բնականոն գործունեությունը: Ինչպես լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը նշեց փաստաբանը, դատական իշխանության գործունեությունն այսօր խաթարված է:

Փաստաբանը ՀՀ արդարադատության խորհուրդ էր դիմել առաջին ատյանի դատարանի դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու խնդրանքով՝ ըստ փաստաբանի, դատավորը չէր հետազոտել գործում առկա ապացույցները, ինչն օրենքի կոպիտ խախտում է: Արդարադատության խորհուրդը մերժել էր փաստաբանի դիմումը՝ պարզապես նշելով, որ կարգապահական վարույթ հարուցելու համար բավարար հիմքեր չկան: Հիշյալ մարմինը պարտավոր էր պատճառաբանել մերժումը, ինչը չէր արել:

Ըստ Սահմանադրական դատարանի որոշման, դիմումի մերժումը պետք է լինի «իրավաչափ և անհրաժեշտ հիմնավորումներով»: Թեև ՍԴ-ն որոշում էր կայացրել առ այն, որ նոր հանգամանքի հիմքով բողոքը ենթակա է վերանայման, Վճռաբեկ դատարանը մերժել է քննության առարկա դարձնել բողոքը:

Փաստաբանը տարակուսանք հայտնեց, որ փաստաբան Անի Թորոսյանի դիմումն ԱԽ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին մերժվում է, իսկ այն բանից հետո, երբ ՀՀ արդարադատության նախարարը փաստաբանի բողոքի հիման վրա դիմում է ՀՀ ԱԽ, կարգապահական վարույթ է հարուցվում: Փաստաբանի գնահատմամբ, Արդարադատության խորհուրդը սուբյեկտիվ մոտեցում ունի այս հարցերի նկատմամբ և ուղղորդվում է ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից:

Գևորգ Գյոզալյանի համոզմամբ, իրականությանը չեն համապատասխանում պնդումներն առ այն, թե Վճռաբեկ դատարանը «իրավունք է զարգացնում»՝ «իրականում հանրության աչքին թոզ են փչում»: Դրա վառ ապացույցն է այն, որ Վճռաբեկ դատարանը վերադարձրել է փաստաբան Կարեն Մեժլումյանի բողոքը մի գործի վերաբերյալ, որը երկու վճիռ ուներ: Փաստաբանը գտնում է, որ իրավունք զարգացնում է ՀՀ Սահմանադրական դատարանը, սակայն դա ևս որևէ նշանակություն չի ունենում:

Անդրադառնալով փաստաբանների մի մասի անցած երկօրյա գործադուլին, Գ.Գյոզալյանը նշեց, որ ինքը համամիտ է գործադուլի դիմած փաստաբանների բարձրացրած հարցերի հետ, իր և այդ փաստաբանների միևջ տարաձայնությունները զուտ մարտավարական են: Ըստ փաստաբանի, որի բողոքն անտեսելուց էլ անցյալ տարի սկսվել փաստաբանների ընդվզումը Վճռաբեկ դատարանի գործելաոճի դեմ, գտնում է, որ խնդիրն օրենքները չեն, այլ քաղաքական կամքը: Ըստ նրա, անցյալ տարվա գործադուլից ի վեր ոչինչ չի փոխվել:

Այս մասին տեղեկացնում է “Փաստինֆո” լրատվական կայքը: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ