17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Էպոսագետի դատին անշլագ է. Քոչարյանի օրոք էլ է ՛՛մահափորձ՛՛ արվել. Հայրիկյանը խոսեց դատարանում / վիդեո/

“Կենտրոն եւ Նորք-Մարաշ” վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի մահափորձի կազմակերպման դատաքննությանը ցուցմունք տվեց ինքը՝ տուժող Պարույր Հայրիկյանը:

Կենսագրական որոշ տեղեկություններ հաղորդելուց հետո Հայրիկյանը մասնավորապես ասաց, որ որոշ խնդիրներ իրեն հուզել են դեռեւս 90-ականներից, տեսնելով, որ այդ խնդիրների լուծումը ձգձգվում է, որոշեց երրորդ անգամ առաջադրվել նախագահի թեկնածու:

Նրա խոսքով` մահափորձից առաջ իր վարկանիշը բարձրացել էր բավականին եւ մինչեւ քվեարկության օրը կարող էր ավելի բարձրանալ:

“Դեպքից օրեր առաջ մի քանի անգամ իմ կողմնակիցներից ահազանգ ստացա, որ ասում էին քեզ հետեւող մեքենա կա: Ես մտածում էի, որ անցել են այն ժամանակները, որ Պարույր Հայրիկյան քաղաքական գործչի նկատմամբ մահափորձ իրականացնելով կարող են հարցեր լուծել: Մշտապես օրինական զենք եմ կրել, բայց հենց այդ ժամանակ չէի կրում՝ մտածելով այլ փուլ ենք մտել”,-ասաց նա:

Տուժողի խոսքով, դեպքի օրը մեքենայով երբ մոտեցել է իր տան բակին, նկատել է մի մեքենա, որի վրա միացված են եղել հեռահար լույսերը: Այնուհետեւ մտնելով բակ՝ իջել է մեքենայից, պայուսակը մոռանալով մեքենայի մեջ հետ է վերադարձել ու վերցել: Այդ ժամանակ նկատել է մեկին, որը ձեռքը պարզել էր դեպի Հայրիկյանը, բայց ՛՛չէր երեւում, որ զենք էր՛՛:

“Հասկացա ինչն ինչոց է, հարց տալու ժամանակ չկար, ես գոռացի՝ “հե՜յ” ու հնչեց կրակոց: Բղավելուն միաժամանակ ցավ զգացի ու հետ շպրտվեցի: Պայուսակը ընկավ, սկսեցի կտրուկ շարժումներ անել, աջ ու ձախ ցնցվելու ժամանակ գոռացի՝ օգնեցեք: Հետո նորից կրակեց, կրակողը վազելով փախավ, ես էլ մտա շքամուտք”,- հիշեց Պարույր Հայրիկյանը:

Դատարանում Պարույր Հայրիկյանը ճանաչեց իրեն կրակողին՝ ամբաստանյալներից Խաչատուր Պողոսյանին: Անդրադառնալով այն հանգամանքին, որ ինքը հիվանդանոցում հայտարարել էր, որ կրակողը եվրոպական  արտաքին ունի.

“Հետագայում ես իմացա, որ այդ տղան որեւէ կապ չունի: Ես համարում եմ, որ այս գործով բոլոր մարդիկ այն դժբախտ մարդիկ են, որ չեն հասկանում՝ ինչի են արել ու ում վրա են կրակել, վտանգելով իրենց երեխաների ապագան… Մարդիկ վախեցան, որ Պարույր Հայրիկյանը կդառնա նախագահ ու Հայաստանը կդառնա իսկապես դեմոկրատական երկիր”,-ասաց նա:

Հայրիկյանի խոսքով, իր նկատմամբ մահափորձեր են միշտ կազմապերպել: Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք փակեցին ԱԻՄ գրասենյակը: Հայրիկյանի խոսքով, սա եւս մահափորձ էր, քաղաքական տեռոր ուղղված Հայրիկյանի դեմ:

Ամբաստանյալ Վարդան Սեդրակյանի այն նախադասությունը, թե իր մեքենան ավելի թանկ է, քան Հայրիկյանը՝ վերջինիս մտածելու տեղիք է տվել: Սեդրակյանը փորձեց հարցնել, թե երբ է ասել այդ նախադասությունը մահափորձից առաջ, թե հետո: Հայրիկյանն ասաց` հետո, բայց վերլուծելով ընթացքը` կարելի է ենթադրություն անել: Հայրիկյանը նաեւ ասաց, որ չի ուզում այլ բաներ ասել, քանի որ Սեդրակյանը հիմա այնպիսի վիճակում է, որ չի կարելի ավել բաներ ասել: 

Հայրիկյանի վրա կրակած Խաչատուր Պողոսյանը դիմելով Հայրիկյանին ասաց. “Աֆղանստանում կռված տղան չէր կարող վրիպել”:

 “Դուք չեք վրիպել, դուք ցանկացել եք սպանել մոտ տարածքից: Այդպիսի զենքով, այդպիսի տարածության վրա կրծքավանդակին կրակելը նշանակում է սպանություն: Ձեր պարագայում դարձել է փորձ: Նրանք, ովքեր ձեր պատվերը տվել էին, գիտեն, որ Պարույր Հարյիկյանը վախեցողներից չէ: Վախեցնել նշանակում է ահաբեկել: Խնդրում եմ այդ բառի հետ զգույշ լինել”,-հակադարձեց Հայրիկյանը

Տուժողի խոսքով,  այս գործով անցնող մարդիկ դժբախտ են, որովհետեւ մեկը կրակել է,  մեկը շահի համար է գործել, մեկը պատվեր է կատարել չար ուժերի, որոնք փորձել են իրեն սպանել՝ լռեցնել:

Սակայն Հայրիկյանը վախեցողներից չէ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ