09 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Էպոսագետի դատին ”անշլագ” է

“Կենտրոն եւ Նորք Մարաշ” ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի գործի դատաքննությունը:

Հիշեցնենք, որ կազմակերպման մեջ մեղադրվում է էպոսագետ, նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը: Դատական անցած նիստում ամբաստանյալ Լեւոն Խաչատրյանը հայտարարեց, որ Վարդան Սեդրակյանը կապ չունի մահափորձի հետ, իսկ ավելի մանրամասն նա պիտի դատարանին պատմեր պաշտպանի հետ խորհրդակցելուց հետո:

Որպես վկա այսօր դատարանում հարցաքննվելու է Պարույր Հայրիկյանը: 

Դատական կարգադրիչները 5 րոպե ուշացած լրագրողներին թույլ չեն տալիս մտնել նիստերի դահլիճ` պատճառաբանելով, որ դահլիճը լեփ-լեցուն է, եւ տեղ չկա: Դատարանի մուտքի մոտ է նաեւ Վարդան Սեդրակյանի որդին: Նրան եւս չեն թույլատրում ներս մտնել: Դատական դեպարտամենտի ուշադրությունն ենք հրավիրում խնդրի վրա եւ առաջարկում, որ գուցե Վազգեն Խաչիկյանի դատավարության նման հանրությանը հետաքրքրող այս գործը եւս տեղափոխվի այլ դատարանի մասնաշենք: 

Նշենք, որ “DataLex.am”-ում այսօրվա դատական նիստի մասին տեղեկություն չի եղել, այդ պատճառով էլ մարդիկ ենթադրել են, որ այն հետաձգվել է:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ