26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Աշխարհը հիշում է զոհ դարձած ստրուկների օրը/ վիդեո

Ավելի քան 400 տարի առաջ 15 միլիոն տղամարդիկ, կանայք եւ երեխաներ զոհ դարձան տրանս- ատլանտյան ողբերգական ստրկավաճառությանը, որոն համարվում է համաշխարհային պատմության պատմության ամենամութ էջերից մեկը: ՄԱԿ-ի կողմից  մարտի 25-ը նշվում է Ստրկության զոհերի հիշատակման և տրանս-ատլանտյան ստրուկների առևտրի միջազգային օր: Իսկ անցյալ տարի ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) կագնեցվեց զոհերիհիշատակին նվիրված հուշարձան:

Ավետիսյաններից ավագները սպանությունից առաջ եղել են շարժման մեջ. փորձաքննություն

Գյումրու 102-րդ ռազմաբազայի տարածքում շարունակվում է Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստը: Նիստին այս անգամ շարունակվեց փաստաթղթերի ընթերցման գործընթացը 10-րդ հատորից սկսած: 10-րդ հատորում ներկայացված են վկաների հարցաքննության արձանագրությունները, միջնորդություններ, տուժողների իրավահաջորդների շահերի պաշտպանների ճանաչման վե րաբերյալ փաստաթղթեր, Ավետիսյանների մահվան վկայականների պատճենները, գրություններ ոստիկանությունից և դատախազությունից: Հաջորդ […]

Արդեն ծրագրված ահաբեկչությունը գրեթե անհնար է կանխել

Վերջին շրջանում եվրոպական մի շարք քաղաքներում տեղի ունեցած ահաբեկչական ակտերը թեեւ աշխարհը կապում է  փախստականների ճգնաժամի եւ անվտանգության համակարգի թերացման հետ, սակայն պատճառն ավելի խորն է։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց արեւելագետ Սուրեն Մանուկյանը։ Նա նշեց, որ նախկինում էլ ահաբեկչական ակտեր տեղի են ունեցել, թեեւ միգրացիոն ճգնաժամ չկար։ Նա նշեց, որ անվտանգության ոչ […]

Թուրքիայում Հայաստանի քաղաքացի է սպանվել

Թուրքիայում Հայաստանի քաղաքացի է սպանվել: Թուրքական «Beyazgazete.com» կայքի տեղեկացմամբ՝ մարտի 23-ին Ստամբուլի Ֆաթիհ շրջանում վեճ է ծագել Հայաստանի քաղաքացի 49-ամյա Դրագոս Քարաօղլանօղլուի և 31-ամյա Հյուսեին Յ.-ի միջև:  Վեճը վերածվել է քաշքշուքի, ինչի հետևանքով Հյուսեինը մերձիմահ ծեծի է ենթարկել Քարաօղլանօղլուին: Կատարված հետաքննությամբ պարզվել է, որ Հայաստանի քաղաքացին Ստամբուլի Յեդիքուլե թաղամասում գտնվող իր տունը շահագործման է հանձնել […]

Ն. Փաշինյանի և Ա. Դանիելյանի ընտրական շտաբի դիմումներն ուղարկվել են ՀՔԾ

ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել են Հրազդան համայնքի ղեկավարի թեկնածու Ա. Դանիելյանի ընտրական շտաբի, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ տնօրենին հասցեագրված` ՀՀ ԱԺ պատգամավոր, Հրազդան համայնքի ղեկավարի թեկնածու Ս. Միքայելյանի ընտրական շտաբի պետ Ն. Փաշինյանի գրավոր դիմումները: ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարականով վերոնշյալ դիմումները ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու նպատակով:

«Ժառանգություն» կուսակցության կանանց խորհուրդը դատապարտել է

«Ժառանգություն» կուսակցության կանանց խորհուրդը խստորեն դատապարտում է Նոր Հայաստան Կանանց ճակատի մարտի 24-ի խաղաղ ակցիայի մասնակից կանանց, և մասնավորապես` Ռուզաննա Եղնուկյանի նկատմամբ ոստիկանության ապօրինի բռնի գործողությունները, պահանջում է պատկան մարմիններից անհապաղ քայլեր ձեռնարկել նման վարքագծի որևէ այլ դրսևորում բացառելու և կանանց նկատմամբ բռնություններ իրականացնողներին օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու համար։ «Հասարակությունը չի կարող ազատագրված համարվել, […]

Փակուղում են հայտնվել. Ժողովուրդ

2015 թվականի դեկտեմբերի 6-ին ԱԱԾ-ի կողմից կալանավորված ազատամարտիկ 49-ամյա Հարություն Սարիբեկյանի` Զիմի  հարազատները փակուղում են հայտնվել: Ազատամարտիկի որդին` Ռուբեն Սարիբեկյանն ասաց, որ հոր առողջական վիճակը շատ վատ է, բայց իրավապահները հրաժարվում են նրան բուժհաստատություն տեղափոխել: «ՔԿՀ-ի բուժանձնակազմը գնում, հորս ստուգում է, բայց ճիշտ հասկացեք` այդպես չեն կարող օգնել: Իմ խնդրանքս մեկն է, որպեսզի տեղափոխեն բժշկական […]

«Մարինեն իմ մուրազն էր՝ նույնիսկ ամուսնացած ժամանակ…» անչափահասը մանրամասներ է պատմել արյունալի դեպքի մասին. Ժամանակ

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվեց Հակոբ Բ.-ի գործի դատական քննությունը: 41-ամյա Հակոբը մեղադրվում է տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Հակոբ Բ.-ն նախկինում մի քանի անգամ դատվել է, դատվածությունները մարված են: Դեպքը կատարվել է 2015 թվականի հոկտեմբերի 29-ին, ժամը 21-ի […]

Ռուս հայտնի երգչի սենսացիոն հայտարարությունը․ նրան բռնաբարել են

Ռուս հայտնի երգիչ, «Чай вдвоем» խմբի նախկին երգիչ Ստաս Կոստյուշկինը ուկրաինական հեռուստաընկերություններից մեկին է հյուրընկալվել ու այնտեղ սենսացիոն խոստովանություն է արել։ Նա առաջին անգամ պատմել է, թե ինչպես է 8 տարեկանում բռնության զոհ դարձել։ Երգիչն ասել է, որ 1979 թվականին, երբ ինքը 8 տարեկան էր, ընկերների հետ որոշել են հայրենի քաղաքի պլաստիկի գործարան մտնել, սակայն […]

Փախուստ, հետապնդում, հայտնաբերում եւ ձերբակալություն/վիդեո/

Մարտի 23-ին Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ սպայական դասակի ծառայողները Երեւանի Ա. Ավետիսյան փողոցում, ճանապարհային երթեւեկության կանոնները միտումնավոր խախտելու համար, փորձել են կանգնեցնել «ԲՄՎ» մակնիշի 34 UA 988 համարանիշի ավտոմեքենան, սակայն վարորդը չի ենթարկվել եւ դիմել է փախուստի, որի ընթացքում Կոմիտասի պողոտայով երթեւեկել է հանդիպակաց գոտիով, կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը եւ ստեղծել վթարային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի