Ռուս հայտնի երգչի սենսացիոն հայտարարությունը․ նրան բռնաբարել են
Ռուս հայտնի երգիչ, «Чай вдвоем» խմբի նախկին երգիչ Ստաս Կոստյուշկինը ուկրաինական հեռուստաընկերություններից մեկին է հյուրընկալվել ու այնտեղ սենսացիոն խոստովանություն է արել։ Նա առաջին անգամ պատմել է, թե ինչպես է 8 տարեկանում բռնության զոհ դարձել։
Երգիչն ասել է, որ 1979 թվականին, երբ ինքը 8 տարեկան էր, ընկերների հետ որոշել են հայրենի քաղաքի պլաստիկի գործարան մտնել, սակայն ճանապարհին նրանց ավելի տարիքով տղաներ են բռնել, սկսել նրանց սպառնալ։ Ստասը փորձել է փախչել, սակայն հանցագործները նրան ասել են, որ մյուս տղաներին կսպանեն, եթե ինքը փախչի։
Ստասը վախից մնացել է ընկերների հետ, արդյունքում իրենց բռնաբարել են։ Երեխաները, վախենալով, որոշել են ծնողներին չասել, թե ինչ է տեղի ունեցել։
«Ես այնքան փոքր էի, որ չէի էլ գիտակցում, թե ինձ հետ ինչ են արել։ Ես այն ժամանակ ընդհանրապես չէի հասկանում, թե նրանց ինչին էր պետք դա»,- ասել է Կոստյուշկինը։