27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Դատապարտյալը դեղորայքային թունավորում է ստացել, նրա վիճակը ծանր է

Մարտի 20-ին, ժամը 03.47-ին, Վանաձոր քաղաքի առողջապահական կենտրոնի հերթապահ բժշկից տեղեկություն է ստացվել, որ ‘’Վանաձոր’’  քրեակատարողական  հիմնարկից դեղորայքային թունավորումով հոսպիտալացվել է 1981թ. ծնված էդուարդ Այվազյանը: Ըստ հերթապահ բժշկի` տուժածի առողջական վիճակը ծանր է: Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից

Վրաերթի ենթարկված 59-ամյա տղամարդը տեղում մահացել է

Մարտի 19-ին, ժամը 19.30-ին, ‘Միցուբիշի Պաջերո’   մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ծովակալ Իսակովի պողոտայում  վրաերթի է ենթարկել Մասիս քաղաքի բնակիչ, 1953 թ. ծնված Ռուբիկ Մուրադյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է քննություն: Henaran.am-ին հաղորդում են Ոստիկանության լրատվական ծառայությունից  

Իրանից Երեւան ուղեւորվող ավտոբուսի վթարի հետեւանքով 3 հայ է զոհվել

Իրանից Հայաստան ուղեւորվող ավտոբուսի վթարի հետեւանքով զոհվել է ազգությամբ հայ Իրանի 3 քաղաքացի: Ողբերգությունը տեղի է ունեցել Իրանի հյուսիսում` Մարանդ քաղաքի մոտ: Ուղեւորների մեծ մասն  իրանցիներ են եղել: Նախնական տվյալներով` եւս 10 մարդ վիրավոր է: Վթարի պատճառ են համարում վնասված անիվները: Ինչպես հաղորդում է Իրանի հայ համայնքի “hyeli.net” կայքը, պարզվել է զոհված անձանցից մեկի` Դենիս […]

Դիսկո ակումբում նռնակ են պայթեցրել. 7-ը հոսպիտալացված են, 1-ը` ձերբակալված

Մարտի 20-ի գիշերը ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասում ահազանգ էր ստացվել, որ Աբովյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող ‘Ալեն-Էլեն’  դիսկո-ակումբում նռնակ են պայթեցրել: Նույն օրը, ժամը 02.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շնչուղիների այրվածքներով բուժօգնության են տեղափոխվել 7 անձինք: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ ակումբի հաճախորդ Վարդան Դեմիրճյանը ժամը 01.30-ի սահմաններում  […]

23 մարդ է զոհվել Իրաքում տեղի ունեցած ահաբեկչությունների արդյունքում

Իրաքի Քիրկուկ եւ Քերբելա նահանգներում մի շարք ահաբեկչություններ են տեղի ունեցել, որոնց հետեւանքով առնվազն 23 մարդ  է զոհվել, ըստ տարբեր տվյալների` 40-70 մարդ է տուժել, հաղորդում է ” Reuters “-ը: Ահաբեկիչները պայթեցրել են մի քանի ավտոմեքենա եւ ճանապարհներին դրված ռումբեր: Առաջին ահաբեկչությունը տեղի է ունեցել Քիրկուկի “ոստիկանական” բաժանմունքում: Անհայտ անձը պայթեցրել է ավտոմեքենան, որի մեջ […]

Այրվել է ‘Ալեն-Էլեն’ ժամանցային կենտրոնը, տուժել են Իրանի քաղաքացիներ

Մարտի 20-ին, ժամը 01.05-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Աբովյան 3 հասցեում գտնվող ‘Ալեն-Էլեն‘ ժամանցային կենտրոնի երկրորդ հարկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման կենտրոնի եւ հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.31-ին, մարվել` 01.35-ին: Հյուրանոցի երկրորդ հարկում այրվել է 4 սենյակ՝ գույքով եւ միջանցքը՝ […]

Տավուշում հակառակորդի գնդակից հայ զինվոր է սպանվել

Մարտի 19-ին ՀՀ Տավուշի մարզի սահմանային դիրքերում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքը, որի հետեւանքով սպանվել է ՀՀ ԶՈւ զինծառայող: Ըստ ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, մարտի 19-ին,  ժամը 14.20-ի սահմաններում N զորամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից սպանվել է զինծառայող Արտակ Մնացականի Շահբազյանը:

Վրաերթի ենթարկված 70-ամյա տղամարդը մահացել է

Մարտի 18-ին, ժամը 17.00-ի սահմաններում, ‘ՎԱԶ-2107’  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Խանջյան փողոցից դեպի Հերացու փողոց տանող նորակառույց ճանապարհին` Չարենցի փողոցի թիվ 4 շենքի մոտ, վրաերթի է ենթարկել անձը չպարզված, մոտ 70 տարեկան տղամարդու, որը տեղում մահացել է: Կատարվում է քննություն: Henaran.am-ին հաղորդում են Ոստիկանության լրատվական ծառայությունից

Ֆրանսիայի նախագահի թեկնածուները հետաձգել են նախընտրական միջոցառումները սպանությունների պատճառով /վիդեո/

Ֆրանսիայի նախագահի 2 գլխավոր թեկնածուները` Նիկոլա Սարկոզին եւ Ֆրանսուա Օլանդը, հետաձգել են իրենց նախընտրական միջոցառումները ֆրանսիական Թուլուզ քաղաքի հրեական դպրոցում տեղի ունեցած սպանությունների պատճառով, տեղեկացնում է “AFP”-ը: Նրանց երրորդ մրցակից Մարին Լե Պենի ծրագրերի փոփոխման մասին առայժմ չի հաղորդվում: Միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան  Ozar Hatorah  դպրոցի բակում: Թուլուզի դատախազի խոսքով` անհայտ տղամարդը կրակ […]

Դամասկոսում Հայաստանի դեսպանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել. հայեր են տուժել

Արաբ գրողների միության անդամ, Սիրիայում հայ համայնքի ներկայացուցիչ Նորա Արիսյանը “Մեդիամաքսի” հետ զրույցում հայտնել է, որ նախորդ գիշեր Դամասկոսի Մեզզե թաղամասում, որտեղ գտնվում է Հայաստանի դեսպանատունը, պայթյուն է տեղի ունեցել: Նրա տվյալներով` տուժել է 10 հայ, սակայն նրանց որեւէ վտանգ չի սպառնում: Նորա Արիսյանը հայտնել է նաեւ, որ այսօր Հալեպում տեղի է ունեցել Արաքս Պետրոսյանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված