12 Օգոստոսի, Երեքշաբթի, 2025
KFC

Բացահայտվել է “դարի կողոպուտը”

Սերբիայում 6 մարդ է ձերբակալվել, որոնք մեղադրվում են մի հանցագործության մեջ, որը տեղական մամուլում հայտնի է “դարի կողոպուտ” անվանումով: Այդ մասին հաղորդում է “B92”-ը:

Խոսքը միջազգային “Securitas” անվտանգության ընկերության ինկասացիայի մեքենայից կողոպուտի մասին է: 2011-ի մարտի 10-ին ինքնաձիգներով զինված եւ դիմակներով մարդիկ հարձակվել էին մեքենայի վրա եւ թաքնվել 5 պարկ փողերով: Գողացված գումարը գնահատել էին 850 հազար եվրո:

Ձերբակալությունները կատարվել են Սերբիայի տարբեր շրջանների 3 տարբեր քաղաքներում: Հետաքննության տվյալներով` ավազակախմբի ղեկավարը` 30-ամյա Ուրոշ Պետրովիչը, մասնակից է եղել մի շարք  կողոպուտների, որոնց ընդհանուր գումարը կազմում է 1,2 մլն եվրո:

Այն մասին, թե ինչպես են ոստիկանները դուրս եկել Պետրովիչի եւ նրա 5 գործընկերների հետքի վրա, տեղեկություն չի հաղորդվում: Սերբիայի Ներքին գործերի նախարարը հայտնել է, որ գողացված գումարը գտնել չի հաջողվել:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ