23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

13-ամյա երեխայի կրակոցը մեծ սկանդալի առիթ է դարձել

Ֆելիպե Խուան Ֆրոյլան Մարիչալարը` Իսպանիայի թագավոր Խուան Կարլոսի թոռը, շփոթմամբ կրակել  է իր ոտքի վրա` հրաձգության դասընթացի ժամանակ:

13-ամյա արքայազնը կրակել է փոքր տրամաչափի  հրացանից, այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Միաժամանակ Իսպանիայում սկանդալ է ծագել` կապված այս միջադեպի հետ: Ըստ Իսպանիայի օրենքի` մինչեւ 14 տարեկան երեխաներին արգելված է նույնիսկ ձեռքում զենք պահել, առավել եւս` կրակել դրանից: Տեղի իշխանությունները կատարվածը “օրենքի կոպիտ խախտում” են անվանել:

Սպասվում է, որ կատարվածի մանրամասները կպարզի հետաքննությունը, որը կսկսվի ոստիկանության որոշումից հետո: Եթե երեխայի վնասվածքը լուրջ բնույթի լինի, կարող է նաեւ քրեական հետաքննություն սկսվել:

Առաջին մարդը, ում հավանաբար կհարցաքննեն այս գործով, երեխայի հայրն է, ով որդու հետ  է եղել կրակոցի պահին: Ըստ իսպանական մամուլի` թագավորական ընտանիքը պատրաստվում է հատուկ հայտարարություն հրապարակել, որում կներկայացնի իր տեսակետը կատարվածի վերաբերյալ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ