27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Հոմսում իր տան մեջ հայ է սպանվել

Սիրիայի Հոմս քաղաքում` իր տան մեջ, սպանվել է ազգությամբ հայ,  57-ամյա Րաֆֆի Քարջյանը: Դեպքի վերաբերյալ առայժմ այլ մանրամասներ հայտնի չեն: Հայտնի է միայն, որ սպանվողը մասնագիտությամբ անասնաբույժ էր: Չնայած ապրիլին կնքված հրադադարին, Սիրիայում չեն դադարում արյունահեղությունները: Կառավարական զորքերի եւ ապստամբների միջեւ 2011-ի մարտից սկսված հակամարտության արդյունքում  ՄԱԿ-ի տվյալներով մոտ 10 հազար  մարդ է զոհվել:

Ավտոկանգառի հսկիչը վրաերթի արդյունքում մահացել է

Մայիսի 13-ին, ժամը 13.30-ի սահմաններում, ‘Բոգդան’  մակնիշի ավտոբուսը  ‘Մալաթիա’ գյուղմթերքների շուկայի դիմաց վրաերթի է ենթարկել շուկայի ավտոկանգառի հսկիչին` 63-ամյա  Արմեն   Գալստյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նույն օրը, ժամը 17.40-ին,  Ա. Գալստյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն: Henaran.am-ին հաղորդում են ոստիկանության լրատվական ծառայությունից  

Ավտովթարից մահացածներից մեկը Զորի Բալայանի փեսան է

Երեկ երեկոյան,ժամը 20.05-ին,  Արտակարգ իրավիճակների նախարարություն  տեղեկատվություն է ստացվել, որ Ստեփանավան-Ագարակ ավտոճանապարհի 1,8-րդ կմ-ում՝ Լոռի բերդ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Դեռեւս չպարզված հանգամանքներում ‘Հունդա’-ի մակնիշի 93 NV 999 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից, բախվել հանդիպակաց ծառին ու շրջվել: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ, 1978թ. ծնված Միքայել Ադամյանը եւ […]

Սպանություն` Աշտարակում

Մայիսի 10-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով Աշտարակի բժշկական կենտրոն է տեղափոխվել Նոր Երզնկա գյուղի բնակիչ, 1936 թ. ծնված Զավեն Մարտիրոսյանի դիակը: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: Henaran.am-ին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից  

DIY փաբի տնօրենը Henaran.am-ին ասել է` ինչու են պայթեցրել իր ակումբը /վիդեո/

Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում երեւում է, թե ինչպես է տեղի ունեցել DIY ակումբի պայթեցումը: Գրիգոր Ամիրյան օգտատերն այս աեիթով թողել է հետեւյալ մեկնաբանությունը.’DIY ակումբի պայթեցումը … բայց որ հիմա ասեմ լավ են արել , հո ինձանից շատ չեք նեղանա’: Հիշեցնենք, մայիսի 8-ին, առավոտյան ժամը 05:00-ի սահմաններում մի խումբ երիտասարդների կողմից պայթեցվել է Երևանում, […]

Դամասկոսում տեղի ունեցած պայթյունների զոհերի թիվը 40-ի է հասնում /վիդեո/

Այսօր առավորտյան Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում տեղի ունեցած 2 հզոր պայթյունների արդյունքում 40 մարդ է զոհվել, 170-ը` վիրավոր են: Զոհերի եւ վիրավորների թիվը տեղի հեռուստատեսությամբ հայտնել է Սիրիայի Առողջապահության նախարարը, տեղեկացնում է “Reuters”-ը: “Մարդու իրավունքների սիրիական կազմակերպության” տվյալներով` ահաբեկչության թիրախը սիրիական հատուկ ծառայությունների շենքն է եղել: Պայթյունները տեղի են ունեցել Ալ-Կազազ թաղամասում, որտեղ տեղակայված է սիրիական […]

Ինքնասպանություն` Դավիթաշենի կամրջից

Մայիսի 10-ին, ժամը 15.05-ին Ավետիսյանից ահազանգ է ստացվել, որ Երեւանում՝ Դավիթաշենի կամրջից քաղաքացի է ցած նետվել: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից

Դարձյալ արյունահեղություն Սիրիայում. կան զոհեր

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում այսօր` մայիսի 10-ի առավոտյան, կրկնակի ահաբեկչություն է տեղի ունեցել: 2 ռումբերի պայթյունի արդյունքում տասնյակ մարդիկ են զոհվել եւ վնասվածքներ ստացել: Ռումբերը պայթել են Դամասկոսի օդանավակայանի ճանապարհին: “Московские новости”-ի տվյալներով` պայթյուններից հետո փոխհրաձգություն է սկսվել: Ըստ նախնական տվյալների` ահաբեկչության թիրախը սիրիական հատուկ ծառայությունների օպերատիվ բաժանմունքն է եղել: Ինչպես հաղորդում է սիրիական “Սուրիա” հեռուստաալիքը, […]

“Anonymous”-ի հաքերները “շարքից հանել են” Պուտինի կայքը /վիդեո/

“Anonymous”  շարժման  ռուսական թեւի հաքերները գրոհել են Կրեմլի ինտերնետ-ռեսուրսների վրա: Այդ մասին նրանք հայտնել են “Twitter”-ի իրենց բլոգում, գրում է “Ridus”-ը: Չնայած տեղեկությունը հայտնելու պահին “kremlin.ru” եւ “президент.рф” ռեսուրսների նյութերն աշխատել են առանց տեսանելի դժվարությունների: Կրեմլի ինտերնետ ծառայությունից  հայտնել են, որ նկատել են  հաքերների կողմից իրենց կայքերը գրոհելու ջանքերը եւ որ կայքերի նորմալ աշխատանքի համար […]

Հերթական պայթյունը Սիրիայում` ՄԱԿ-ի դիտորդների մեքենաների մոտ

6 սիրիացի զինծառայող են վնասվածքներ ստացել սիրիական բանակի բեռնատարի եւ ՄԱԿ-ի դիտորդների ավտոշարասյան միջեւ տեղի ւոնեցած պայթյունի արդյունքում, հաղորդում է “AFP”-ը: Դեպքը տեղի է ունեցել Դերաա քաղաքի տարածքում` երկրի հարավ-արեւմուտքում: Միջազգային դիտորդներից ոչ ոք չի տուժել: Ներկա պահին Սիրիայում գործում է հրադադար` ըստ ՄԱԿ-ի եւ ԱԵԼ-ի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի կարգավորման ծրագրի: Ապրիլի 15-ին Սիրիա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված