14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Մարկ Սաղաթելյանն ու Գրիգոր Նազարյանը վթարի հետեւանքով հիվանդանոցում են

Երեւանի Նալբանդյան եւ Արամի փողոցների խաչմերուկում հունիսի 22-ին՝ ժամը 01։35-ին, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ հրդեհի բռնկումով։ Իրար են բախվել “Оպել” մակնիշի 30 ՏԼ 173 պետհամարանիշի եւ “Ֆոլցվագեն” մակնիշի 14 ՏՕ 811 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով “Ֆոլցվագեն” մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 41-ամյա Գրիգոր Նազարյանը եւ ուղեւոր՝ 41-ամյա Մարկ Սաղաթելյանը տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Բժիշկները […]

Նախկին վարչապետը փորձել է ինքնասպան լինել

Ռումինիայի նախկին վարչապետ Ադրիան Նեստասեն փորձել է ինքնասպան լինել այն բանից հետո, երբ երկրի Գերագույն դատարանը հասատատել է դատավճիռը` մեղադրելով նրան կոռուպցիայի մեջ, տեղեկացնում է “AFP”-ը: 2012-ի հունվարին դատարանը Նեստասեին 2 տարի ազատազրկման է ենթարկել կաշառակերության համար: 2004-ին, մասնակցելով նախագահական ընտրություններին, քաղաքական գործիչն ապօրինաբար 17 մլն դոլար է ստացել ռումինացի ձեռնարկատերերից իր նախըտրական քարոզարշավի համար: […]

ԲՀԿ-ի բարեգործական “Պազիկ”-ը մխրճվել է “Ջիպ”-ի մեջ. կան տուժածներ/լրացված/

Քիչ առաջ, մեծ վթար է տեղի ունեցել Աբովյանի “Օջախ” ռեստորանի մոտ: Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ,  Երեւան-Աբովյան երթուղու ԲՀԿ-ին պատկանող բարեգործական անվճար “Պազ” տիպի ավոտոբուսի արգելակները, նախնական տեղեկություններով,  չեն ենթարկվել  եւ նա մխրճվել է “Ջիպ” մակնիշի մեքենայի մեջ: Տուժածների մասին առայժմ տեղեկություն չկա: Այս պահին աշխատում են վիրավորներին դուրս բերել ավտոբուսից: Չնայած բարեգործական երթուղին համարվում է ուսանողական, […]

Հետմահու պարգեւատրվել է սահմանին զոհված զինծառայողը

Լեռնային Ղարաբաղի հանրապետության  նախագահ Բակո Սահակյանի  հունիսի 20-ի հրամանագրով,  ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի գնդացրորդ, շարքային Արամ Գյուլնազարյանը հետմահու պարգեւատրվել է “Մարտական ծառայություն” մեդալով: Հիշեցնենք, որ զինծառայողը հակառակորդի արձակած գնդակից մահացու վիրավորվել էր հունիսի 18-ին եւ հոսպիտալ տանելու ճանապարհին մահացել է:

Հոսնի Մուբարաքի սիրտը կանգ է առել

Բժիշկները կլինիկական մահ են արձանագրել Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի մոտ: Մուբարաքի սիրտը կանգ է առել, երբ նրան տեղափոխել են Մաադիի ռազմական հիվանդանոց: Բժիշկները մի քանի անգամ փորձել են վերակենդանացնել նրան, սակայն` անարդյունք, նրանք կլինիկական մահ են արձանագրել, հաղորդում է “дни.ру”-ն: Նախօրեին Մուբարաքը կաթված եւ արյան զեղում է ստացել: Այնուհետեւ նրա մոտ ճնշման կտրուկ աճ […]

Իսրայելի հարավում ռազմական գործողություններ են ընթանում. կան զոհեր

Իսրայելի հարավում` Գազայի տարածքում, արդեն 3-րդ օրն է ռազմական գործողություններ են իրականացվում: Հունիսի 20-ի գիշերը պաղեստինյան ահաբեկիչներն առնվազն 7 հրթիռ են բաց թողել: Իսրայելի պաշտպանական բանակի ռազմաօդային ուժերն ի պատասխան հարվածներ են հասցրել Գազայի տարածքում գտնվող 6 ահաբեկչական ենթակառուցվածքներին, հայտնում է “NEWSruIsrael”-ը: Հունիսի 18-ից սկսած Գազայից Իսրայելի տարածք է բաց թողնվել ավելի քան 50 հրթիռ […]

Գայլերը` հիմա էլ Լոռիում

Լոռու  մարզի Հալավար համայնքի ղեկավար Սարգիս Հակոբջանյանի տեղեկությամբ, հերթական անգամ գայլերի հարձակումն է արձանագրվել գյուղում: Այսօր հոշոտվել է մեկ խոշոր եղջերավոր անասուն: Միայն այս տարի գյուղում հոշոտվել է 8 խոշոր եղջերավոր անասուն և 2 քուռակ:

Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի ջրատարում նորածնի դի է հայտնաբերվել

Երեկ` հունիսի 18-ին սարսափելի դեպք է գրանցվել: Անհայտ քաղաքացին ահազանգել է ՀՀ ոստիկանության Մեծամորի բաժին եւ հայտնել, որ Արմավիրի մարզի Մայիսյան  գյուղի ծայրամասում ջրատարի մեջ նորածնի դիակ կա: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը: Առայժմ հայտնի չէ, թե ինչպես է նորածինը հայտնվել ջրատարում: Դեպքի առնչությամբ ոստիկանության […]

Ընտրություններում հաղթել՝ չի նշանակում հանգստանալ դափնիների վրա. ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կառավարության արտահերթ նիստում նշել է. Կարծում եմ` այստեղ ոչ ոք չի կասկածում, որ մենք` ձեզ հետ միասին, ծավալուն ու դժվարին աշխատանք ունենք անելու: Վստահության այն հսկայական վարկը, որ մենք ստացել ենք մեր ընտրողներից, կրկնապատկել է մեր պատասխանատվությունը: Նաև կարծում եմ, որ ոչ ոք չպետք է կասկածի այն վճռականությանն ու խստապահանջությանը, […]

Սաուդյան Արաբիայում տեղի է ունեցել արքայազնի հուղարկավորությունը /վիդեո/

Մեքքա սուրբ քաղաքում տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Նայիֆ բին Աբդուլազիզա Սաուդի հուղարկավորությունը: Սգո արարողությունը ղեկավարել է նրա ավագ եղբայր Աբդալլահ թագավորը: Արքայազնը, ով պետք է զբաղեցներ եղբոր` 88-ամյա թագավորի  տեղը, մահացել է բուժման ընթացքում Ժնեւում` 78 տարեկանում: Սպասվում է, որ այժմ թագաժառանգ արքայազն կհայտարարվի արքայի մյուս եղբայրը` արքայազն Սալմանը, ով 2011-ի նոյեմբերին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի