14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Մոսկվացիների բանակի քեֆն ավարտվել է կովկասցիների հետ ծեծկռտուքով

Մոսկվայի Բիտցեւսկի զբոսայգում հուլիսի 6-ի առավոտյան զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել մի խումբ երիտասարդների միջեւ, որի ընթացքում տրավմատիկ զենք է կիրառվել: Տուժել է 8 մարդ, որոնցից մեկը գտնվում է ծանր վիճակում, գրում է “Взгляд”-ը: Ոստիկանության կենտրոնական վարչության ներկայացուցիչը հայտնել է, որ կոնֆլիկտի բոլոր մասնակիցները ալկոհոլի ազդեցության տակ են եղել: “Интерфакс”-ի հաղորդած տվյալների համաձայն` մոսկվացի երիտասարդների […]

Ավտովթարից տուժածը կոմայի մեջ է

Հուլիսի 4-ին, կեսգիշերին մոտ Գյումրիում տեղի ունեցած ավտովթարի արդյունքում տուժած Միխայել Գրիգորյանը տեղափոխվել է Երեւանի Էրեբունի բժշկական կենտրոն: Henaran.am-ի տեղեկություններով նրա վիճակը ծայրահեղ ծանր է, եւ Գրիգորյանը դեռ կոմայի մեջ է: Հիշեցնենք, որ ըստ արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության, Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցում ‘Օպել Վեկտրա’ մակնիշի 20 օօ723 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` 1988թ. ծնված Լեւոն Թոփչյան) բախվել […]

Ստամբուլում դաժան ծեծի է ենթարկվել հայազգի առեւտրականը

Ստամբուլի քաղաքապետարանի աշխատակիցների 10 հոգանոց խումբը Ստամբուլի Ֆաթիհի շրջանում մահակներով դաժան ծեծի է ենթարկել հայազգի Նուբար Վեսքեյին` օգտագործելով նաեւ կտրող գործիքներ եւ արցունքաբեր գազ, հաղորդում է “DIHA” լրատվական գործակալությունը: Սննդի շարժական փոքրիկ կետ ունեցող Նուբարին քաղաքապետարանի աշխատակիցները մոտեցել են հենց աշխատավայրում եւ սկսել ծեծել, մինչեւ որ մահակները ջարդվել են, իսկ երբ հարեւանությամբ գտնվող տաղավարների աշխատողները […]

Գայլը հոշոտել է

Հուլիսի 5-ին, ժամը 07.35-ին տեղեկություն է ստացվել, որ գիշերվա ընթացքում գայլը հոշոտել է Ռինդ գյուղի բնակիչ Վ. Մնացականյանին պատկանող մեկ եւ վիրավորել երեք ոչխար: Դեպքի մասին տեղեկացվել են մարզպետարանի բնապահպանության եւ ոստիկանության մարզային վարչություններին:    

Թունավորում օձի խայթոցից

Հուլիսի 5-ին, ժամը 11. 07-ին տեղեկատվություն է ստացվել, որ օձի խայթոցից թունավորումով Թալինի բժշկական կենտրոն է տեղափոխվել Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր մարզի բնակիչ` 1989թ. ծնված Ս. Գալստյանը: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:

Աղավնաձորում ամուսինը ծեծելով սպանել է կնոջը

Հուլիսի 3-ին, ժամը 10.30-ին, Աղավնաձոր գյուղի Առողջության կենտրոնից  ոստիկանության Եղեգնաձորի բաժնում ահազանգ է ստացվել, որ Աղավնաձոր գյուղում սպանություն է կատարվել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հուլիսի 3-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Աղավնաձոր գյուղում, տանը, վիճաբանության ժամանակ, 1962 թ. ծնված Յուրիկ  Բաբայանը  ծեծի է ենթարկել կնոջը` 1962 թ. ծնված Անահիտ Բաբայանին, դիտավորյալ փայտով հարվածել   գլխին և […]

Իրաքում կրկին պայթյուններ են. զոհերի թիվը հասել է 40-ի

Այսօր` հուլիսի 3-ին, Իրաքի մի քանի տարածքներում պայթյուններ են տեղի ունեցել, հաղորդում է “Комсомольская правда”-ն: Երկրի հարավում գտնվող Էդ-Դիվանա քաղաքում ավտոմեքենայի մեջ տեղադրված ռումբի պայթյունի արդյունքում առնվազն 40 մարդ է զոհվել, 75-ը վիրավոր են: Պայթյունը տեղի է ունեցել մզկիթի մոտ, որտեղ հավաքված են եղել շիա ուխտավորները: Նրանք պատրաստվել են Քերբալա  քաղաք մեկնել, որտեղ եւս ահաբեկչություններ […]

Լոս Անջելեսում հայ է սպանվել

Գլենդելի 46-ամյա բնակիչ Սարո Բեգլարյանը հուլիսի 3-ի գիշերը մահացել է հիվանդանոցում, հաղորդում է “”The Los Angeles Times”-ը: Բեգլարյանին գտել էին Լոս Անջելեսի Նորդ Հոլիվուդ թաղամասի Քարթյարդ պողոտայում` 2 շենքի արանքում ընկած: Տղամարդը գլխի վնասվածք էր ունեցել: Առայժմ հայտնի չէ` Բեգլարյանի հետ դժբախտ պատահար է տեղի ունեցել, թե նրան սպանել են, սակայն ոստիկանության քննչական ծառայության քննիչները […]

Գնացքի տակ է ընկել

Այսօր ժամը 14.25֊-ին Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում` ‘Լաչինի միջանցք’  կոչվող տարածքի մոտակայքում (Ալավերդի-Սանահին վազորդի «T8» կետ), հետիոտների համար չնախատեսված հատվածով անցնելիս գնացքի տակ է ընկել Մեծ Այրում գյուղի բնակիչ, 1963 թ. ծնված Նելլի Աբրահամովանը: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացանք, որ նա տեղում մահացել է:

Ադրբեջանցու գերեզմանի վրա խաչ են դրել

Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում մահացած ադրբեջանցի Հոշգար Ալիեւին թաղել են քրիստոնեական կանոններով, տեղեկացնում է “APA”-ն: Ադրբեջանցին ՌԴ-ում բնակվել է առանց փաստաթղթերի, քանի որ տարիներ առաջ կորցրել է դրանք, ինչի պատճառով չի կարողացել վերադառնալ Ադրբեջան եւ կորցրել է նաեւ կապն ընտանիքի հետ: Ռուսաստանում նա ապրել է մի ռուս կնոջ հետ: Եվ քանի որ նրա ընտանիքի մասին որեւէ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի