11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Գազի արտահոսք եւ հրդեհ

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայքի,  հուլիսի 7-ին, ժամը 06.15-ին ահազանգ է ստացվել, որ Մանուշյան փողոցի թիվ 81 տան դիմաց այրվում է էլեկտրական սյունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ գազատար խողովակից տեղի է ունեցել արտահոսք` բռնկումով:

Հրշեջ-փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն, մինչ “1-04” ծառայության աշխատակիցների կողմից գազի արտահոսքի վերացնելը:

Նույն օրը, ժամը 06.22-ին ահազանգ է ստացվել է, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Հովսեփ Էմինի փողոցի թիվ 91/1 տան տանիքում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գազի հաշվիչից տեղի ունեցել գազի արտահոսք` առանց հրդեհի:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ