26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Կոչ` Մազրայի ոսկու հանքի կապակցությամբ

Սյունիքի մարզի Ծավ գյուղում Բարձրադիրի (Մազրայի) ոսկու հանքի վերաբերյալ ս. թ. մայիսի 29-ին կազմակերպվող հանրային լսումների մասին տեղեկացանք լրատվամիջոցներից եւ ՀՀ Բնապահպանության նախարարության ինտերնետային կայքից: Սակայն ցավում ենք, որ հանքարդյունաբերական նման ծրագրերի հապճեպ կազմումը, հանրային լսումների ոչ պատշաճ ու ֆիկտիվ կազմակերպումը եւ Հայաստանի ընդերքի, բնության, ինչպես նաեւ բնակչության առողջության վրա անդառնալի բացասական հետեւանքներ ունեցող ոլորտը […]

Մեղավորը կառավարությունը չէ, այլ գյուղնախարարությունը. փորձագետ

Կառավարության կողմից Ռուսաստանից ներկրված սերմացուն շատ բարձր որակի էր, սակայն գյուղատնտեսության նախարարությունը սերմացուի վերաբաշխման գործում թերացավ եւ Սիսիանում, Արարատում, Արմավիրում ներկրվել է տեղական սերմացու, որը ցածր որակ ունի: Փաստորեն` Կառավարության այդ ծրագիրը ստորին օղակները ձախողեցին: Այսօր այդ մասին Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ագրարագյուղացիական միավորում ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը: Նրա խոսքով` գյուղատնտեսության […]

Իրանի միջուկային ծրագրերի շուրջ բանակցությունները կրկին ձախողվել են

Վերջին 2 օրերին Բաղդադում ընթացող բանակցությունները` Իրանի միջուկային ծրագրերի վերաբերյալ, ավարտվել են անարդյունք: Ինչպես գրում է “Christian Science Monitor”-ը, կողմերը չեն կարողացել համաձայնության գալ համագործակցության փոխշահավետ բանաձեւի շուրջ: Իրանցի ներկայացուցիչների խոսքով` երկխոսությունը չկայացավ, քանի որ “վեցնյակի երկրները` ՄԱԿ-ի ԱԽ-ի 5 մշտական անդամները եւ Գերմանիան, Թեհրանից զգալի զիջումներ են պահանջել` փոխարենը ոչինչ չառաջարկելով: Իրանցիները պնդում են, […]

Սյունիքի մարզպետը աշխատեղեր կբացի. Երկիր

Ըստ “Երկիր” օրաթերթի, Որոտան գետի հունում 2 փոքր ՀԷԿ-եր կառուցելու համար կփոխվի անտառային եւ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիան: Սյունիքի մարզի Սպանդարյան գյուղական համայնքի անտառային հողերից 0,0516 հա եւ գյուղատնտեսական նշանակության հողերից 0,0484 հա կփոխադրվեն էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա, իսկ Անգեղակոթ համայնքից այդ նպատակով կփոփոխվի 0,1 հա անտառային հողի կատեգորիա: Ուսումնասիրելով կառավարության […]

ՀՀ նախագահն ընդունել է ՍԾՏՀ գլխավոր քարտուղարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սեւծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության գլխավոր քարտուղար Լեոնիդաս Քրիզանթոպուլոսին: Նախագահը բարձր է գնահատել պարոն Լեոնիդաս Քրիզանթոպուլոսի վեցամյա գործունեությունը ՍԾՏՀ գլխավոր քարտուղարի պաշտոնում, նշելով, որ ուրախ է մեր երկրում հյուրընկալել նրան՝ կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նիստի շրջանակներում: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է ՍԾՏՀ-ում իր ներգրավվածությունը՝ այն համարելով […]

Գյուղնախարարությունը “աչքալուսանք” է տալիս

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը “Հայկական ժամանակ” թերթի թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ միջազգային շուկայում ցորենի գնի բարձրացման միտում է նկատվում, քանի որ Ռուսաստանի որոշ տարածքներում երաշտի վտանգ կա: “Եթե միջազգային շուկայում ցորենի գինը բարձրացավ, ապա բնական է, որ մեզ մոտ եւս կբարձրանա: Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասում արդեն ահազանգ կա, որ այնտեղ երաշտ է լինելու: […]

Ադրբեջանն ի վիճակի չէ տնտեսական համագործակցություն ծավալել Հայաստանի հետ. Երեւանում կարծիքներ են բախվել

Այսօր ԱԺ-ում ՍԾՏՀԽ վեհաժողովի 39-րդ լիագումար նիստի  աշխատանքներն ավարտվեցին ամփոփիչ ասուլիով, որին ներկա էին նաեւ ադրբեջանական եւ թուրքական պատվիրակության անդամները: ՍԾՏՀԽ վեհաժողովի 39-րդ լիագումար նիստի փոխնախագահ Արեգ Ղուկասյանն ամփոփելով աշխատանքները նշեց, որ քննարկվել են օրակարգում ընդգրկված բոլոր հարցերը: Նախ ՍԾՏՀԽ վեհաժողովի նախագահ է ընտրվել Ռուսաստանի ներկայացուցիչ Կապիշինը, այնուհետ որոշվել է վեհաժողովի դիտորդի կարգավիճակ տալ խորհրդարանական […]

ԱԺ պատգամավորի կինը բարձրացրել է շաքարի գինը. Հայկական ժամանակ

ՀՀ կենտրոնական բանկի` օրերս հրապարակած “2012 թ. մայիս ամսվա վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ” տեղեկանքում մի չափազանց հետաքրքիր փաստ է արձանագրված: Ըստ այդմ, համաշխարհային շուկայում շաքարի գինը այս տարվա ապրիլին, անցած տարվա ապրիլի համեմատ, նվազել է 7 տոկոսով: Այս մասին գրում է “Հայկական ժամանակ”-ն ու հարցնում. ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանում: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական […]

Գյուղնախարարը այս տարի չի՞ աղոթելու. Հայացք

“Էն տարի գյուղնախարարն ասում էր` դաշտերն ու այգիները կօրհնենք, որ բերքն առատ, չոռ ու ցավն էլ` հեռու ըլնի: Բա ո՞ւր ա, բա ընչի՞ էլ ձեն-ձուն չի հանում: Այգիները ձեռից գնում են, հերու ծառերն էլի հիվանդ էին: Ինչ սրսկում ենք, չի օգնում, մրգի պտուղն էլի չեչոտում ա”,- “Հայացք” օրաթերթի հետ  հեռախոսազրույցում դժգոհել է Վայոց ձորի մարզի […]

Դոլարը հատեց սահմանը. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”-ը գրում է, որ հայաստանյան չենջերում երեկ դոլարի վաճառքի գինը հատեց հոգեբանական շեմը` մեկ դոլարի գինը անցավ 400 դրամից: Լավատեսական սպասումները, թե այս օրերին դրամի սրընթաց արժեզրկումը կդադարի եւ կսկսի արժեվորվել, չիրականացան: “Կարեւոր է, որ դրամի արժեզրկումը տեղի է ունենում ի հեճուկս Հայաստանի կենտրոնական բանկի իրականացրած դոլարային ինտերվենցիաների: Այլ կերպ ասած, դրամի պահվածքը ինչ-որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի