26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Էլի՞ վարչապետը.168 ժամ

 Ըստ “168 ժամի”, մինչ իշխանությունները փորձում են Հայաստանում մոռացության մատնել հայտնի “օֆշորային սկանդալը”, Հայաստանի սահմաններից դուրս տեղի են ունենում գործընթացներ, որոնք կարող են հերթական սկանդալի առիթ դառնալ։ Ու կրկին դրանում կարող է շրջանառվել վարչապետ Տիգրան Սարգսյանի անունը։ Խոսքը վերաբերում է “Նաիրիտ” գործարանի հետ կապված բավական խճճված պատմությանը։ Երկու օր առաջ Մոսկվայի Արբիտրաժային դատարանում կայացել է […]

ԱՄՆ դեսպանը նախագահական ընտրությունների եւ բազմազանության շքերթի մասին րոպե առ րոպե տեղեկացվել է

ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը այսօր հանդիպեց կանանց առաջնորդության ակադեմիայի ներկայացուցիչների հետ: Այսօր՝ հունիսի 21-ին Ծաղկաձորում կազմակերպված քննարկումներին մասնակող դեսպանը  հենց սկզբից նշեց, որ ինքը ուրախ է հանդիպել, ըստ էության լիդեր հայ կանաց հետ և տեղեկացրեց, որ այդ առիթով պատրաստվում է գրառում անել  twitter սոցցանցում: Անդրադառնալով միջազգային տեղեկատվական համակարգին` կոնկրետ իր համար նա կարևորեց twitter-ի դերը: […]

Արդար չի. Վերահսկիչ պալատից` վարչապետին

ՀՀ վերահսկիչ պալատը հայտարարություն է տարածել` արձագանքելով վարչապետ Տիգրան Սարգսյանի` կառավարության այսօրվա նիստում արած քաղաքական հայտարարություններին: ”Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանին ՀՀ կառավարության այսօրվա նիստում ՀՀ Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվության հետ կապված հայտարարության համար: Վարչապետը կառավարության նիստերում պարբերաբար կարեւորում է Վերահսկիչ պալատի կատարած աշխատանքները: Վերահսկիչ պալատի նախագահը ՀՀ Ազգային ժողովում խոսելով գնումների եւ շինարարության […]

Նույնիսկ բարեկամների կարծիքն են հաշվի առնելու… եթե Հայաստանին ձեռք տա /վիդեո/

”Եթե մենք վտանգ զգայինք, ապա նման հարց բանակցությունների սեղանին չէինք դնի”,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը` խոսելով իր և ”Գազպրոմի” նախագահի մոսկովյան հանդիպման մասին, որի ընթացքում, ինչպես երեկ հայտարարել էր նախարարը, քննարկվել է ՀՀ կառավարության 20 տոկոս բաժնեմասը ”Գազպրոմին” վաճառելու հարցը։ ”Եթե այդ գործարքը շահավետ կլինի […]

Թանկացումների պատճառը պետական մարմինների անգործությո՞ւնն է

“Իրազեկ եւ պաշտպանված սպառող” ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի համոզմամբ որոշ ժամանակ առաջ կաթնամթերքի 8-12% թանկացումից հետո այն չի նվազել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ այդ ամենի “մեղավորը” պետական լիազոր մարմինների անգործությունն է: Հիշեցնենք, որ թանկացումների համար որպես հիմք նշվում էր հումքի թանկացումը, սակայն Բ. Պիպոյանը հայտնեց, որ դրա հետ միասին եղել է նաեւ […]

Դուք պարտավոր եք պատասխանել այդ մեղադրանքներին կամ հերքել. վարչապետը 3 քաղաքական հայտարարություն արեց

Այսօր նախքան կառավարության նիստի սկսելը վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ ինքը ցանկանում է երեք քաղաքական հայտարարություն անել: ՛՛Ես անձամբ խիստ շահագրգռված եմ, որ այն չարաշահումները, որոնց մասին խոսում էր Վերահսկիչ պալատը, դրանց վերաբերյալ գործերն անհապաղ ներկայացվեն դատախազություն և իրավապահ մարմինները տան պատասխաննր,-հայտարարեց Տիգրան Սարգսյանը: –Ես կիսում եմ ԱԺ նախագահի տեսակետն այն մասին, որ պետական բյուջեն […]

Հերիք ա , վերջ տվեք … տիկին Շողիկը, Փակ շուկան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանն երկու օր առաջ լրագրողներին խոստացել էր հարցազրույց տալ: Այսօր նա ԱԺ նիստի ժամանակ հանկարծակի հայտնվեց լրագրողների համար նախատեսված հատվածում, ՛՛եկել էր մի երկու բերան խոսալու”: Լրագրողների հարցերին նա ամբողջական պատասխաններ չէր տալիս: Միայն ասաց, որ վերջերս կինը՝ տիկին Շողիկն իրեն լավ չի ֆինանսավորում` “էս վերջերս չի ֆինանսավորում, էնքան ասեցիք՛՛:  […]

Չեն անում է, Հովիկ Արգամիչ, չեն անում. Մինասյանը վրդովվեց

Այսօր Ազգային ժողովում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց “Նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին” օրենքի նախագիծը: Նշենք, որ հուլիսի 1-ից նախկին 35 հազար դրամի փոխարեն նվազագույն աշխատավարձը կլինի 45 հազար դրամ:  Նախարարը հայտնեց, որ Հայաստանում ներկայումս 160 հազ. մարդ ստանում է նվազագույն աշխատավարձ: Մինչև 2017 թվականը պետք է ապահովել նվազագույն աշխատավարձի կրկնապատկում: Ներկայումս նվազագույն […]

Արմեն Մովսիսյանը մանրամասնում է` ինչ է դրված “Գազպրոմի” հետ բանակցային սեղանին

Ռուսական ՛՛Գազպրոմ՛՛ ընկերության հետ դեռևս ոչ մի գործարք չի կատարվել: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: ՛՛Որևիցե գործարք կատարված չէ: Այս պահին բանակցություններ են ընթանում: Բանակցությունների սեղանին դրված է 20 տոկոս բաժնետոմսեր տալ-չտալու հարցը, բայց բանակցությունների սեղանին դրված է ոչ միայն այդ հարցը, կան նաև […]

Հայաստանում տուրիստին ոսկե մահճակալ են առաջարկո՞ւմ

Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր, տուրիզմի փորձագետ Ռոբերտ Մինասյանի կարծիքով, Հայաստան այցելած մեկ տուրիստը երեքից-չորս աշխատատեղ է ավելացնում: Սակայն Հայաստանում տուրիզմը զարգացնելու համար անհրաժեշտ է ստեղծել տուրիստական ռեսուրսի կադաստր: “Պետք է կատարվի հաշվառում ըստ մարզերի, մենք ունենք հսկայական ռեսուրս, սակայն այժմ չնչին չափն ենք օգտագործում եւ ներկայացնում”,-ասաց նա: Վրաստանի, Թուրքիայի, Դուբայի համեմատ տուրիզմի ոլորտում Հայաստանում եղած […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի