07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Դուք պարտավոր եք պատասխանել այդ մեղադրանքներին կամ հերքել. վարչապետը 3 քաղաքական հայտարարություն արեց

Այսօր նախքան կառավարության նիստի սկսելը վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ ինքը ցանկանում է երեք քաղաքական հայտարարություն անել:

՛՛Ես անձամբ խիստ շահագրգռված եմ, որ այն չարաշահումները, որոնց մասին խոսում էր Վերահսկիչ պալատը, դրանց վերաբերյալ գործերն անհապաղ ներկայացվեն դատախազություն և իրավապահ մարմինները տան պատասխաննր,-հայտարարեց Տիգրան Սարգսյանը: –Ես կիսում եմ ԱԺ նախագահի տեսակետն այն մասին, որ պետական բյուջեն երբևէ մսխած պաշտոնայները պետք է կրեն խիստ պատիժ՛՛:

 Երկրորդ հայտարարությունն արդեն վերաբերում էր հենց ՎՊ-ին: 

 ՛՛ՎՊ-ը խիստ մասնագիտացված կառույց է, և համաձայն եմ պատգամավորների այն տեսակետի հետ, որ անհրաժեշտ է օերնսդրությամբ հստակ նկարագրել այն պրոցեդուրաները, թե ինչպես է ներկայացվում ՎՊ-ի հաշվետվությունն Ազգային ժողովում՛՛,-նկատեց Տիգրան Սարգսյանը, և միաժամանակ նշեց, որ ՎՊ-ն իրավունք չունի  հանդես գալու քաղաքական հայտարարություններով: Նա միայն ու միայն մասնագիտական եզրակացություններ պիտի անի, իսկ քաղաքական գնահատական տալը ԱԺ-ի ու գործադիր մարմնի գործառույթներն են: 

Վարչապետը հիշեցրեց, որ իրենք կառավարության նիստի ժամանակ լսել են նախարարների գնահատականները ՎՊ-ի հաշվետվության վերաբերյալ, շնորհակալություն են հայտնել ՎՊ-ին, ՛՛բայց այն, ինչ որ տեղի ուենցավ ԱԺ-ում ոչ մի կապ չունեին այն նյութերի հետ, որոնք գտնվում էին կառավարության ուշադրության կենտրոնում:

Այն հայտարարությունը, որ պետական բյուջեի յոթանասուն տոկոսը խիստ ռիսկային է, կոռումպացված է, դա վերաբերում է բոլորիդ՝ այս դահլիճում նստած՛՛: Վարչապետը նշեց, որ այդ յոթանասուն տոկոսը յոթ հարյուր միլիարդ դրամ է կազմում, և այդ կոռոպմացված լինելը յուրաքանչյուր ոլորտին է վերաբերում:  Ըստ Տիգրան Սարգսյանի՝ դա չի կարող համապատասխանել իրականությանը:

 Երրորդ հայտարարությամբ Տիգրան Սարգսյանը հանձնարարություն տվեց նախարարներին.

՛՛Ես հանձնարարում եմ ձեզ բոլորիդ ու պահանջում, որ որևիցե մեղադրանք, որ հնչել է ձեր հասցեին, անպատասխան չմնա: Դուք պարտավոր եք պատասխանել այդ մեղադրանքներին կամ հերքել, կամ պատրաստել նյութեր ու ուղարկել դատախազություն, կամ հրապարակային ներկայացնել, որ այդ մեղադրանքները ճիշտ են ու դուք դրա համար պետք է կրեք պատասխանատվություն՛՛,-եզրափակեց Տիգրան Սարգսյանը:

Հիշեցնենք, որ ՎՊ նախագահը ԱԺ-ին ներկայացրեց հաշատվությունը, որտեղ ՛՛թալանչիության՛՛ մասին էր խոսվում, ինչն արժանացավ ԱԺ նախագահի քննադատությանը՝ պահանջելով վարչապետից ուշադրություն դարձնել այս հաշվետվությանը: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ