Հերիք ա , վերջ տվեք … տիկին Շողիկը, Փակ շուկան
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանն երկու օր առաջ լրագրողներին խոստացել էր հարցազրույց տալ: Այսօր նա ԱԺ նիստի ժամանակ հանկարծակի հայտնվեց լրագրողների համար նախատեսված հատվածում, ՛՛եկել էր մի երկու բերան խոսալու”:
Լրագրողների հարցերին նա ամբողջական պատասխաններ չէր տալիս: Միայն ասաց, որ վերջերս կինը՝ տիկին Շողիկն իրեն լավ չի ֆինանսավորում` “էս վերջերս չի ֆինանսավորում, էնքան ասեցիք՛՛:
Լրագրողները փորձեցին հասկանալ, թե արդյո՞ք ԱԺ պատգամավորն օգնում է երկրապահներին, քանի որ երեկ իր պատգամավոր գործընկերները օրինագիծ առաջարկեցին ԱԺ-ին, Ալեքսանյանն ասաց` ՛՛90-ականներից սկսած միշտ էլ օգնում է՛՛: Իր բիզնեսների վերաբերյալ ինչպես միշտ նա հորորեց իրեն չհարցնել, քանի որ այդ ամենով զբաղվում է տիկին Շողիկը:
Լրագրողները հետաքրքրվեցին Փակ շուկայից, Ալեքսյանյանն արձագանքեց. ՛՛Էդ որ Փակ շուկան կռիսանոց էր, խի մի օր չէիր էթում շուկայի դեմը, շուկայից խոսում: Որ սաղ կրիշը չռռում էր, խի մի օր չէիր էթում, խոսում: Հերիք ա, լավ ֆսյո, ասեցի վերջ տվեք: Չե՞ք ուզում նստեմ ձեր կողքը, թողեմ էթա՞մ՛՛,-կրկնում էր պատգամավորը: