25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանում տուրիստին ոսկե մահճակալ են առաջարկո՞ւմ

Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր, տուրիզմի փորձագետ Ռոբերտ Մինասյանի կարծիքով, Հայաստան այցելած մեկ տուրիստը երեքից-չորս աշխատատեղ է ավելացնում: Սակայն Հայաստանում տուրիզմը զարգացնելու համար անհրաժեշտ է ստեղծել տուրիստական ռեսուրսի կադաստր:

“Պետք է կատարվի հաշվառում ըստ մարզերի, մենք ունենք հսկայական ռեսուրս, սակայն այժմ չնչին չափն ենք օգտագործում եւ ներկայացնում”,-ասաց նա:

Վրաստանի, Թուրքիայի, Դուբայի համեմատ տուրիզմի ոլորտում Հայաստանում եղած բարձր գների վերաբերյալ մասնագետը նշեց, որ Հայաստանի ոչ բոլոր ընկերություններն են տուր-օպերատոր: Նրանց մեծ մասը միջնորդավորված են ռուսական կամ այլ երկրների տուր-օպերատորների միջոցով:

“Այդ պատճառով էլ համեմատաբար բարձր են գները: Քաղաքացին տուրիստական ընկերություններից օգտվելիս պետք է ճշտի` ինչ պայմանագիր ունի այլ երկրի կազմակերպության հետ, թե որ տուր-օպերատորի հետ է համագործակցում: Դրանից հետո ճշտի ինտերնետի միջոցով, թե ինչ գներ է այն առաջարկում եւ համեմատի”,-ասաց փորձագետը:

Ռ. Մինասյանի համոզմամբ` մեզ մոտ պետք է ուսումնասիրվի գնագոյացումը:

“Գիշերելու համար գները բարձր են: Ինչ է` ոսկուց է պատրաստված այդ մահճակալը: Այդ դեպքում պետք է ծառայությունները ավելացնել: Առաջարկում են բառեր, խմիչքներ, բիլիարդ. այդքանը մարդն իր տանն էլ կարող է ունենալ: Մասնագիտական մոտեցում չկա: Սեւանում որեւէ տարածք տալիս պայմանագրում պետք է լինեն  կետերը ծառայությունների վերաբերյալ: Հիմա այսպես է. այսքան գումար տուր` մեքենա կանգնեցրու, այսքան գումար տուր` խորոված արա”,-եզրափակեց Մինասյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ