16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ԱՄՆ դեսպանը նախագահական ընտրությունների եւ բազմազանության շքերթի մասին րոպե առ րոպե տեղեկացվել է

ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը այսօր հանդիպեց կանանց առաջնորդության ակադեմիայի ներկայացուցիչների հետ: Այսօր՝ հունիսի 21-ին Ծաղկաձորում կազմակերպված քննարկումներին մասնակող դեսպանը  հենց սկզբից նշեց, որ ինքը ուրախ է հանդիպել, ըստ էության լիդեր հայ կանաց հետ և տեղեկացրեց, որ այդ առիթով պատրաստվում է գրառում անել  twitter սոցցանցում:

Անդրադառնալով միջազգային տեղեկատվական համակարգին` կոնկրետ իր համար նա կարևորեց twitter-ի դերը: Դեսպանը տեղեկացրեց, որ այս ցանցի շնորհիվ  նա իրազեկ է դառնում Հայաստանում կատարված իրադարձություններին.

” Բայց չեմ կարող ասել ամեն բան հալած յուղի տեղ եմ ընդունում, սակայն եթե խոսենք բազմազանության երթի կամ նախագահական ընտրությունների մասին, ապա այս ցանցի շնորհիվ ես կարողանում էի ծավալվող իրադարձություններին տեղեկանալ րոպե առ րոպե”:

Այդուհանդերձ, ԱՄՆ դեսպանը լիարժեք չի վստահում սոցիալական ցանցերին, քանի որ ըստ նրա` այդ ցանցերի միջոցով  շատ հաճախ նաև ապատեղեկատվություն է տարածում:

Դեսպանը խոսեց նաև սոցիալական ձեռնարկատիրության մասին, նա մասնավորապես ներկայացրեց մի ծրագիր, ոը հնարավորություն է տալիս մարդկանց միմյանց հետ կապ հաստատել և օգնել միմյանց:

Դեսպանի խոսքով,  միայն անցած տարի բազմաֆինանսավորման հետ կապված այս համակարգում շուրջ  3 միլիարդ դոլլար է շրջանառվել:

Որպես օրինակ նա մատնանշեց Մանիկ անունով հայ կնոջ, ով “Կիվա” կազմակերպության միջոցով կարողացել է ստանալ իր անկախ գործունեությունը սկսելու համար անհրաժեշտ գումարը.”Մանիկը ծրագիր էր ներկայացրել, որում նշվում էր, որ նա  ցանկանում է ջերմոցներ ստեղծել, Կիվայի միջոցով Մանիկին տրամադրվել է հարկավոր գումարը, սակայն Մանիկը պետք է բավականին բարձր տոկոսադրույքներով վերադարձնի վարկը” , -հավելեց դեսպանը` ողջունելով այս կնոջ համարձակ քայլը: 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ