26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Դեղերի թանկացումը կապ չուներ դոլարի տատանման հետ. նախարար

Դրամի արժեզրկման ընթացքում նկատվել է դեղորայքի թանկացում, սակայն դա ոչ բոլոր դեպքերում էր պայմանավորված փոխարժեքի տատանողականության հետ: Այս մասին այսօր տեղի ունեցած տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: “Մենք նպատակահարմար գտանք այդ բարձրացումների հետ կապված որոշակի պարզաբանումներ ստանալ, որոնք միայն դրամի արժեզրկման հետ չէին կապված: Օրինակ՝ հայկական արտադրության դեղորայքը կապված չէր տարադրամի […]

Ինչ խնդիրներ է ունեցել Շաբոյանի հանձնաժողովը /վիդեո/

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը 2014 թվականի կարևորագույն ձեռքբերումը համարում է իրենց հանձնաժողովի ճանաչումը: Միաժամանակ Շաբոյանն ասաց, որ այլ ձեռքբերումներ ևս ունեցել են: Իսկ ինչ ձախողումներ են ունեցել, մանրամասները՝ տեսանյութում:

Ընդամենը երկու օր

Տարին ավարտվում է և այս օրերին կառավարության անդամներից յուրաքանչյուրը հասարակության առջև հաշվետվություն է ներկայացնում իր գլխավորած գերատեսչության կատարած աշխատանքների մասին: Նրանց թողնելով ոլորտի ծրագրային պարտավորությունների կատարման  մանրամասների ներկայացումը, փորձենք ընդհանուր գծերով ներկայացնել անցնող տարվա ձեռբերումներն ու բացթողումները: Եթե, աստղաբանների բառաֆոնդից օգտվելու լինենք, ապա 2014 թվականը կարելի բուռն, անսպասելի իրադարձություններով լի տարի բնութագրել: Տարվա առաջին ցնցումն […]

Գները իջել են. ՏՄՊՊՀ /վիդեո/

՛՛Դրամի կտրուկ արժեզրկոմը լուրջ ազդեցություն է թողել ապրանքների գների մակարդակի վրա, սակայն փոխարժեքի կայանացումից հետո դրանց գները մեծ չափով իջել են՛՛,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Վերջինս նշեց, որ ուսումնասիրել են խոշոր ընկերությունները, որոնք զբաղվում են շաքարավազի, կարագի, ալյուրի, ձեթի, կաթնամթերքի, ձվի արտադրությամբ և վաճառքով:   ՛՛Մեր հանձնաժողովը մոնիտորինգ […]

Վեց փաստ

      Երեկ տարեկան եզրափակիչ մամլո ասուլիսի ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հայտարարել էր, որ ԵՏՄ-ին անդամակցության արդյունքում հայրենի գյուղատնտեսության համար “հիանալի հեռանկարներ են բացվում”: Թեև նախարարը չներկայացրեց իր այդ պնդման հիմքերը, հարկ ենք համարում ևս մեկ անգամ հիշեցնել հետևյալը: ԵՏՄ անդամակցության արդյունքում`   1. 2015 թվականի հունվարի 1-ից 13-14 տոկոսով թանկանալու են […]

Ռուսական կողմն արտահանման մաքսատուրք չի գանձի

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում ընդունվեց, որով հավանություն է տրվում Հայաստանի և Ռուսաստանի կառավարության միջև 2013 թվականի դեկտեմբերի 2-ի Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագրին կից արձանագրությանը: Ըստ այս որոշման՝ Ռուսաստանից Հայաստան առաքվող բնական գազի, նավթամթերքների և չմշակված ալմաստների համար ռուսական կողմը արտահանման մաքսատուրք չի գանձի:

Ղազախստանը վավերացրել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը ստորագրել է “ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը վավերացնելու մասին” օրենքը, տեղեկացնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը: Պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից Հայաստանը դառնում է ԵՏՄ-ի լիիրավ անդամ և ստանձնում է պարտավորություններ, որոնք նախատեսված են այս տարվա մայիսի 29-ին կնքված ԵՏՄ մասին պայմանագրով, Մաքսային միության ու Միասնական տնտեսական տարածքի պայմանագրա-իրավական բազայով:

Ինչ է կատարվում

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր նախքան կառավարության նիստի հիմնական օրակարգին անցնելն ասաց, որ նախագահի հանձնարարությամբ ստեղծել են աշխատանքային խումբ, որը պիտի պարզեր ֆինանսատնտեսական շուկայի վիճակը: Աշխատանքային խմբի ղեկավար, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը տեղեկացրեց, որ ամենօրյա հսկողության եւ ուսումնասիրության արդյունքում արձանագրել են.՛՛Փոխարժեքը կայունացել է, փոխանակման կետերում փոխարժեքի գնման ու վաճառքի տարբերությունները կազմում են երեքից հինգ դրամ, որը […]

ԵՏՄ հետաքննություն կատարող մարմնի լիազորությունները կտրվեն

Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է հարց, որով Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկատվություն տրամադրող Հայաստանի Հանրապետության լիազոր մարմիններ են ճանաչվում ՀՀ ֆինանսների նախարարությունը և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը` յուրաքանչյուրն իր իրավասության շրջանակներում:   ՛՛Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկատվություն տրամադրող Հայաստանի Հանրապետության լիազոր մարմիններ ճանաչելու մասին՛՛ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է` Եվրասիական տնտեսական միության պայմանագրի տարբեր կետերի դրույթների ապահովման […]

Ընդամենը երկու տնտեսությունների դեպքում է կաթնամթերքը թանկացել, այն էլ կարգավորվել է. գյուղնախարար

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր լրագրողների հետ զրուցի  ժամանակ պատասխանելով հարցին, թե որքանով էր հիմնավորված կաթնամթերքի թանկացումը, ասաց, թե այդպիսի դեպք եղել է ընդամենը երկու տնտեսությունների մոտ: ՛՛Սա ընդամենը եղել է երկու տնտեսությունների դեպքում, բայց ունենք մոտավորապես 40 կաթնամթերք արտադրող ընկերություն: Երկուսի մոտ էր, և կարգավորվեց դա: ՏՄՊՊՀ-ն այդ հարցը  քննարկում է՛՛,-արձագանքեց նախարարը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի