06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչ է կատարվում

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր նախքան կառավարության նիստի հիմնական օրակարգին անցնելն ասաց, որ նախագահի հանձնարարությամբ ստեղծել են աշխատանքային խումբ, որը պիտի պարզեր ֆինանսատնտեսական շուկայի վիճակը:

Աշխատանքային խմբի ղեկավար, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը տեղեկացրեց, որ ամենօրյա հսկողության եւ ուսումնասիրության արդյունքում արձանագրել են.՛՛Փոխարժեքը կայունացել է, փոխանակման կետերում փոխարժեքի գնման ու վաճառքի տարբերությունները կազմում են երեքից հինգ դրամ, որը ստանդարտ չափի մեջ է՛՛:

Փոխվարչապետի խոսքով` դեկտեմբերի  16-17-ին շուրջ 94 խանութ փակվել են սպասումների պատճառով, հիմա վերադարձել են բնականոն գործունեության: Մյուս խանութներում, որտեղ առեւտուր իրականացվել է, բայց ապրանքների գինը նշված չի եղել, այս պահին նման բան չկա, գներն էլ տատանման ենթակա չեն:

՛՛ՏՄՊՊՀ-ից ամենօրյա դիտանցում են ստացել, որը կատարվել է խոշոր խանութներում: Այստեղ գները ամսի 17-ին եղած պիկից զգալիորեն իջել են ու ունեն կայունացման միտում: կայունացման միտում կա նաև գազալցակայաններում ու այլ ոլորտներում”: Վաչե Գաբրիելյանը ընդգծեց, որ աշխատանքային խումբն աշխատանք է նախաձեռնել նաև այլ ուղղություներիով, ԿԲ-ն կներկացնի հայեցակարգ, որը պետք է որ նպաստի տատանումների նվազմանը: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ