10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Դեղերի թանկացումը կապ չուներ դոլարի տատանման հետ. նախարար

Դրամի արժեզրկման ընթացքում նկատվել է դեղորայքի թանկացում, սակայն դա ոչ բոլոր դեպքերում էր պայմանավորված փոխարժեքի տատանողականության հետ: Այս մասին այսօր տեղի ունեցած տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

“Մենք նպատակահարմար գտանք այդ բարձրացումների հետ կապված որոշակի պարզաբանումներ ստանալ, որոնք միայն դրամի արժեզրկման հետ չէին կապված: Օրինակ՝ հայկական արտադրության դեղորայքը կապված չէր տարադրամի հետ: Վստահաբար կարող եմ ասել, որ վերջին օրերին կտրուկ նվազել է դեղորայքի գինը և գտնվում է հսկողության ներքո: Մինչև 10% թանկացած առանձին դեղորայքը ևս պարզաբանումների հետ կապված ներկայացված է մեր համապատասխան ստորաբաժանումներին՝ դեղագործության վարչությանն ու դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակալությանը”,- ասաց Ա.Մուրադյանը:

Ի պատասխան այն հարցին, թե որքանով է դեղերի պարտադիր դրոշմապիտակավորումը նպատակահարմար և ինչ խնդիրներ կարող է առաջացնել` նախարարը պատասխանեց. “Դեղի շուկան մշտապես պետք է գտնվի ուշադրության ներքո` հաշվի առնելով դեղի սոցիալական և առողջապահական կարևորության ապրանք լինելը։ Դրոշմապիտակավորումը մի գործիք է, որ թույլ է տալիս ավելի կանոնակարգված ղեկավարել բոլոր տնտեսական հնարավոր ռիսկերը և նաև իրականացնել որակի ապահովման նոր մոտեցում”:

Ընդհանուր շուկայի միջինացված տվյալներով` դրոշմապիտակավորումը 2-5 դրամով կարող է բարձրացնել դեղերի գները, որը էական նշանակություն չուներ, բայց էականորեն բարձրացնում է դեղերի որակի վերահսկման ցուցանիշը, զսպում ստվերային շրջանառությունը։ 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ