10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Բանկային սնանկացումներ կունենանք. 168 ժամ

՛՛Մենք հիմա բարդ իրավճակում ենք: Խնդիրը տնտեսությունից տեղափոխել են բանկային համակարգ: Երկար շարունակվելու դեպքում բանկային համակարգում սնանկացումներ կունենանք, որը մեզ բոլորովին պետք չէ: Բնականաբար, ԿԲ-ն պետք է վաղ թե ուշ վերանայի այս գործիքը: Բայց եթե դրամն ազատ թողնեն, 1 դոլարի փոխարժեքը կարող է հասնել 650-730 դրամի, և առաջին խնդիրը կառաջանա ներմուծվող գազի գնի հետ կապված, […]

Վարչապետն առաջարկել է քննարկման առարկա դարձնել տնտեսվարողների առաջարկությունները

  Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը: Օրակարգի առաջին հարցով ներկայացվել է ՓՄՁ զարգացման խորհրդի քարտուղարության 2014 թ. ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը: Նշվել է, որ ՓՄՁ գործունեությունը խթանելու նպատակով ընթացիկ տարում ՀՀ վարչապետի հանձնարարականով գործարար համայնքի, շահագրգիռ պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների […]

Նախորդ տարի գնաճը վերահսկվել է ըստ ԱՎԾ-ի

2014թ.-ի դեկտեմբերին 2013թ.-ի դեկտեմբերի համեմատ ՀՀ-ում սպառողական գների հավելաճը կազմել է 4,6%, որտեղ  պարենային ապրանքների  (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ գնաճը կազմել է 6,3%, ոչ պարենային ապրանքներինը՝ 1,6%, ծառայությունների սակագներինը՝ 3%: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը: Այսինքն 12-ամսյա կտրվածքով գնաճը գտնվել է թույլատրելի միջակայքում (4±1.5%):   2014թ.-ի հունվար-դեկտեմբերին 2013թ.-ի հունվար-դեկտեմբերի համեմատ ՀՀ-ում […]

Դիմակները պատռվում են

՛՛Շրջանառության հարկի մասին՛՛ օրենքի դեմ պայքարող ձեռներեցների բողոքի ցույցերում երևի ավելի շատ ԲՀԿ-ական ակտիվիստների դեմքեր էին երևում, քան ՓՄՁ ներկայացուցիչների։ Ամեն ինչ այնքան ակնառու էր, թափանցիկ ու ակնհայտ, որ էլ թաքցնելու ճար էլ չկար, ու այդ ամենի տրամաբանական շարունակությունը ԲՀԿ պատգամավորների՝ ցուցարարներին միանալն էր։ Փաստորեն, իրական տերերը միացան այն զանգվածին, ում ուղղորդում են։ Ինչպես ասում […]

Կառավարությունը հասարակության շահերից չբխող որևէ քայլ չի կատարելու. վարչապետը՝ առևտրականներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է կառավարության շենքի առջև բողոքի ակցիա անցկացնող տարբեր տոնավաճառներում գործունեություն ծավալող տնտեսվարողներին: Փոքր և միջին ձեռնարկատիրության ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել վարչապետին ընդունելու, խնդիրները լսելու համար և իրենց դիտարկումները ներկայացրել փետրվարի 1-ից ուժի մեջ մտնող ՛՛Շրջանառության հարկի մասին՛՛ օրենքում փոփոխությունների վերաբերյալ: Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ կառավարության նպատակն է, որպեսզի ՓՄՁ-ներն աշխատեն, […]

ՓՄՁ ներկայացուցիչները դիմեցին նախագահին, ապա հեռացան

Կառավարության շենքի դիմաց հավաքված առևտրականները, չստանալով կառավարությունից իրենց բողոքների վերաբերյալ պատասխան, դիմեցին երկրի նախագահին: ՛՛Հանրապետության հարգարժան նախագա՛հ, կառավարությա՛ն անդամներ, քնելուց առաջ Անդրանիկ զորավարը մտածում էր իր ազգի մասին, խնդրում եմ բոլորդ էլ հետևլ այդ օրինակին՛՛,-ասացին նրանք: Նշենք նաև, որ մի քանի առևտրականներ հանդիպեցին ու զրուցեցին վարչապետի հետ: Ապա քիչ առաջ նրանք որոշեցին հեռանալ կառավարության շենքի […]

Մեր տնտեսությունը պետք է պատրաստ լինի յուրաքանչյուր սցենարի. վարչապետ

՛՛Դուք բոլորդ տեղյակ եք, որ մենք ունենք ստեղծված հանձնաժողով, բոլորը նաև գիտեն, որ աշխարհում ընթանում է տնտեսական պատերազմ, և մեր երկիրը, մեր տնտեսությունը պետք է պատրաստ լինի յուրաքանչյուր սցենարի՛՛,-կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա նշեց, որ ստեղծել են աշխատանքային խումբ, որը ղեկավարում է Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումնեի նախարար Վաչե Գաբրիելյանը, […]

Ինչի՞, խոշորների տեղը չգիտե՞ն. ԲՀԿ պատգամավորները միացան ցուցարարներին

”Շրջանառության հարկի” մասին ՀՀ օրենքում կատարված փոփոխություններին դեմ արտահայտվող բազմաթիվ քաղաքացիներ դեռևս գտնվում են կառավարության շենքի դիմաց: Նրանք պահանջում են օրենքի կասեցում: Առևտրականները կոչով դիմեցին նաև ընդդիմադիր քաղաքական գործիչներին՝  Նիկոլ Փաշինյանին, Լեւոն Տեր-Պետրոսյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին, պահանջեցին սատարել իրենց: Այնուհետև շենքի դիմաց հավաքվածներին մոտեցան ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Վահան Բաբայանն ու Վահե Էնֆիաջյանը: Նրանք հայտնեցին, […]

Կարեւոր բաների մասին

Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն այսօր Կառավարության նիստում առաջարկեց փոփոխություն կատարել ՛՛Գնումների գործընթացի կազմակերպման մասին՛՛ Կառավարության որոշման մեջ: Փոխնախարարի զեկույցը վարչապետի հավանությանը չարժանացավ, նա կոչ արեց առավել հանգամանալից ներկայացնել. ՛՛Կարևոր բաների մասին չեք խոսում: Ես զարմանում եմ, որ այն ռեֆորմները, որոնք ի սկզբանե ասել էիք՝ մեծ ռեֆորմ է լինելու, մարդկանց չեք բացատրում: Մարդկանց պիտի բացատրեք, որն […]

Առևտրականները վարչապետի մոտ են

Կառավարության շենքի առջև բողոքի ակցիան են շարունակում փոքր և միջին ձեռներեցները` տոնավաճառների առևտրականները: Քիչ առաջ նրանցից մի խումբ բարձրացավ վարչապետի հետ ահնդիպման: Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետը նշեց, որ պատարստ է հանդիպել ՓՄՁ ներկայացուցիչների հետ: Մյուսները դեռևս հավաքված են կառավարության շենքի դիմաց:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի