19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ով ստիպեց

Ազգային ժողովում քննարկվում է կառավարության կողմից արտահերթ կարգով ներկայացված “Շրջանառության հարկի մասին” օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Նշենք, որ փաստաթղթավորման պարտադիր պահանջն օրենքի մեջ է մտնելու ոչ թե փետրվարի, այլ հուլիսի մեկից: Քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հետաքրրքվեց հիմնական զեկուցողից՝ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանից, թե ինչու որոշեցին հետաձգել, արդյոք պարտադիր էր, որ մարդիկ դուրս գային փողոց, որ գնային զիջման:

՛՛Հետաձգումն ինքնանպատակ չէ՛՛,-ասաց Միրումյանը` հիշեցնելով, որ առաջին անգամ այս օրենքի հետաձգումը պայմանավորված էր նրանով, որ խոշոր հարկ վճարողների հետ պետք էր լուրջ աշխատանք տանել, և տնտեսվարող սուբյեկտների համար էլ մի շարք խնդիրներ լուծվեին:

՛՛Նրանք, ովքեր ապրանքներ էին բերում Թուրքիայից, Չինաստանից, փաստաթղթեր ձեռք բերելու հնարավորություն չունեին, սա առաջին խնդիրն էր՛՛: Երկրորդ խնդիրն, ըստ Միրումյանի, գույքագրման արդյունքների տեղեկատվության ձևի բարդությունն էր: Նա նշեց, որ տեղեկատվության այդ ձևը բացատրվեց, ապա որոշվեց, որ պետք է ներկայացվի միայն ապրանքի անունը առանց մանրամասների: Օրինակ` եթե ապրանքը հեռախոս է, պետք է գրվի միայն հեռախոս և քանակը,  մակնիշն ու այլ մանրամասներ հարկավոր չէ գրել փաստաթղթերում: 

Ինչ վերաբերում է այս հետաձգմանը, “հարցերն ավելի խորքային էին՝ պետք էր ստեղծել այնպիսի մեխանիզմ, որի պարագայում գործընթացը լինի ավելի սահուն, ավելի նպաստավոր պայմաններում իրականացվի տնտեսվարողների համար, բայց կառավարությունը պետք է վստահ լինի, որ տնտեսվարողները ներկայացնում են իրական շրջանառությունը”:

Պատգամավորը նաև հետաքրրքվեց՝ արդյոք կարող են համոզված լինել, որ այնպիսի լուծում կգտնեն, որը կբավարարի առևտրականներին: Միրումյանը պատասխանեց, որ չգիտի որքան ժամանակում, բայց իրենք բոլոր ջանքերը կգործադրեն, որպեսզի խնդրի լուծում գտնեն հնարավորինս վաղ ժամկետում:

Ապա պատասխանելով ՀՀԿ-ից Հարությունյանի հարցին՝ Միրումյանն ասաց, որ առևտրականների ընդվզման պատճառով չէ, որ որոշել են հետաձգել օրենքի կիրառումը, եթե այդպես լիներ, ընդհանրապես օրենքի այդ դրույթները կհանեին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ