13 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Վտանգ ունենք, բայց փաստի առաջ դեռ չենք կանգնել, Բերբերյանը՝ հնարավոր երաշտի մասին

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի խոսքով՝ դեռ վաղ է հայտարարություններ անելու համար, թե երաշտ է լինելու: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում: Նկատենք, որ որոշ մասնագետներ ասսում են, որ երաշտն անխուսափելի է՝ հաշվի առնելով մեղմ ու չոր ձմեռը:

՛՛Դեռ ոչինչ չեմ կարող ասել, որովհետև բնությունն անկախատեսելի է, վտանգ ունենք, բայց դա չի նշանակում, որ այսօր փաստի առաջ ենք կանգնել՛՛,-նշեց Բերբերյանը: Նա հիշեցրեց՝ դեռ փետրվարը դիմացն է, հիմա սրա մասին խոսելը վաղ է:

Բերբերյանն ասաց, որ էլի են եղել նման ձմեռներ, բայց այն ժամանակ ջրամբարները շատ որակով էին աշխատում և չի կարելի նախորդ տարիների փորձի հիման վրա որևէ տեսակի կանխատեսում անել: 

Հրաչ Բերբերյանը հիշեցրեց նախորդ տարվա դեպքը, երբ տարին սակավաջուր հայտարարեցին, բայց տեղումնառատ եղավ:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ