18 Հունիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ուրախ կլինեմ, որ վարչապետի ասածը կատարվի. տնտեսագետ /վիդեո/

՛՛Պետական համակարգում ասվածներն ու իրողությունները տարբեր են իրողություններ նան, տրամաբանական վեկտորն այնքան էլ հստակ չէ, իրենք ընդունում են, որ խնդրահարույց է, բայց փորձում են փոքրի միջոցով ստվերը կրճատել՛՛,-այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Արտակ Մանուկյանը՝ խոսելով ՛՛Շրջանառության հարկի՛՛ մասին օրենքից: 

Տնտեսագետը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Կառավարության փաստարկը, որ տոկոսադրույքը 3,5%-ից 1 դարձել, այնքան էլ հստակ չէ, քանի որ Վերակառուցման և զարգացման բանկի հաշվետվությունը ցույց է տալիս, որ հունվարին դրույքաչափը 2-2,5% է:
՛՛Օրենսդրության ավելի լավ պայմաններն այնքան էլ հստակ չեն, բայց ամենակարևոր գործոնն այստեղ այն է, որ պետք է լինի այլընտրանք, որպեսզի մարդիկ, ովքեր կարողանում են ընդունել պայմանները, ընդունեն, ովքեր չեն կարողանում, չընդունեն՛՛,-ասաց նա:
 ՛՛Որախ կլինեմ, որ վարչապետի ասածները կամավորության սկզբունքով տեղի ունենան՛՛,-նկատեց նա:

Տնտեսագետը համոզմունք հայտնեց, որ առևտրականների կողմից պարբերաբար բողոքի ակցիաներն ի վերջո կարող են բունտային ալիքի վերածվել ՛՛քանի որ քաղաքական ուժերն էլ են փորձում ներթափանցել՛՛. ՛՛Եթե Կառավարությունը կշռադատված մոտենա, փոխզիջումներ պետք է լինեն՛՛,-շեշտեց Մանուկյանը: Նա հիշեցրեց, որ նախագահ Սերժ Սարգսյանն ասոմ էր՝ ձուկը պետք է գլխից բռնել, իսկ հիմա նախագահի խոսքին հակառակ մոտեցում է որդեգրվել:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ