21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

՛՛Երկու հատ միկրոֆոն եք վեր կալել, չի նշանակում՝ ժողովուրդ եք հանել՛՛

“Համաձա՞յն եք, որ եթե քաղաքական ուժը խուսափում է իրականությունից և փորձում է բլեֆներ անել, դրանով հարգանքը քաղաքական ուժի նկատմամբ չի ավելանում,-այսօր Ազգային ժողովում “Շրջանառության հարկի մասին” օրենքի արտահերթ քննարկմանը հարակից զեկուցող ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանին հարցրեց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը: 

-Դուք ասում եք, Միրումյանն էլ ասում է, որ ժողովրդի բողոքը գործոն չէր: Շաբաթ օրով կառավարությունը բանուգործը թողած հանկարծ հիշեց, որ փոփոխության կարիք կա՞ ու արտակարգի հրատապով նախագիծը բերեց ԱԺ: Ի՞նչն է ձեզ խանգարում: Ես ասում եմ, որ միայն մեր ընդվզման արդյունքով է”:

Վարդան Այվազյանը հակադարձեց. “Ասենք ընդվզել ենք, ձեզ ի՞նչ: Մարդիկ միտինգ են արել, դուք էլ երկու հատ միկրոֆոն եք վեր կալել, դա չի նշանակում ժողովուրդ եք հանել: Ժողովրդին հանել էիք, գայիր, ինձ հետ նստեիր, աշխատեիր: Իսկ թե կառավարությունը լսում է ժողովրդին, դրանից վատ բան չկա: Տղամանադավարի ես ինքս որպես Այվազյան Վարդան ասում եմ` չենք լուծել փաստաթղթի հետ կապված բոլոր խնդիրները: Եթե ականաջալուր լինեիր, չէիր ասի, այսքան տղամարդկություն ու քաղաքական համարձակություն ունեմ, որ ասում եմ, որ ամբողջական հարցը չենք լուծել, դրա համար ենք հետաձգում”,-ասաց ՀՀԿ-ական Այվազյանը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ