22 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Մերժել են

Մերժվել են 52 օբյեկտների ժամը 24:00-ից հետո աշխատելու դիմումներ Երեւանի քաղաքապետարանում եւ մայրաքաղաքի վարչական շրջաններում գործող “Թեժ գծերի” հեռախոսահամարներով ստացվող զանգերի եւ դրանց տրվող պատասխանների ընթացքի հետ կապված աշխատանքային հերթական խորհրդակցությանը՝ զեկուցել է, որ նախորդ շաբաթ 166 հեռախոսազանգերով բարձրացված հարցերից լուծում է ստացել 106-ը, իսկ մյուս հարցերը կատարման ընթացքում են:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է աշխատանքները պահել ամենօրյա ուշադրության կենտրոնում եւ պարբերաբար հանրությանը իրազեկել գործող “Թեժ գծերի” հեռախոսահամարների մասին:

Քաղաքային տնտեսությանն առնչվող շատ հարցեր մեր համաքաղաքացիները բարձրաձայնում են հենց “Թեժ գծերի” միջոցով: Սա խնդիրների արագ հայտնաբերման եւ դրանց լուծման արդյունավետ եղանակներից մեկն է, որի ուղղությամբ հսկողությունը պետք է լինի մշտական:

Բացի այդ, սոցիալական ցանցերով, ԶԼՄ-ներով եւ հնարավոր այլ միջոցներով պարբերաբար իրազեկեք հանրությանը քաղաքապետարանում եւ վարչական շրջաններում գործող “Թեժ գծերի” առկայության մասին՝ տրամադրելով հեռախոսահամարներ”,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Առեւտրի եւ սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ համաձայն քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի՝ ստեղծված աշխատանքային խումբն ուսումնասիրել է Երեւան քաղաքի տարածքում գործող այն զվարճանքի օբյեկտները, որոնց՝ կեսգիշերից հետո գործունեության վերաբերյալ քաղաքացիների կողմից ստացվել են դիմում-բողոքներ:

Նշվել է նաեւ, որ ժամը 24:00-ից հետո գործունեություն իրականացնելու թույլտվության համար
քաղաքապետարան դիմած 52 օբյեկտների դիմումներ մերժվել են:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ