26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

Վովան որոշել է “քոքից” փոխել

Երեկ “Մոսկվա” կինոթատրոնում տեղի է ունեցել  ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, հայ թատրոնի եւ կինոյի տաղանդավոր դերասան  Խորեն Աբրահամյանի հուշ-երեկոն, որին մասնակցել են միայն ոստիկաններն ու նրանց ընտանիքի անդամները: Լուրը հասատեցին նաեւ ոստիկանության   հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից`  ոչ մի արտառոց բան այդտեղ չտեսնելով: Henaran.am-ին վարչությունից ասացին, […]

Ո՞վ է Հայաստանից մասնակցելու ‘Նոր ալիք’ մրցույթին

Մեկնարկել է երիտասարդ  կատարողների ‘’Նոր ալիք 2012’’ եւ ‘’Մանկական նոր ալիք 2012’’ մրցույթների հայաստանյան նախընտրական փուլը:  Այս անգամ ‘’Նոր ալիքին’’ մասնակցելու եւ Հայաստանը ներկայացնելու համար  ստացվել է  400 հայտ, իսկ ‘’Մանկական նոր ալիքին’’՝  200 հայտ: Այդ մասին այսօր՝ ապրիլի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին կազմակերպիչները: Հիշեցնենք, որ ‘’Նոր ալիք 2012’’ կիսաեզրափակիչ փուլը Մոսկվայում կկայանա ապրիլի […]

Ալեն Դելոնը կմասնակցի “Armenia Music Awards”-ին

Ֆրանսիական կինոյի լեգենդ Ալեն Դելոնը, որն օրեր առաջ է վիրահատվել առիթմիայի պատճառով, պատրաստվում է ժամանել Մոսկվա` մասնակցելու “Armenia Music Awards” մրցանակաբաշխությանը: Այս մասին “РИА Новости”-ին հայտնել է “Armenia production” ընկերության տնօրեն Վալերի Սահարյանը: Ինչպես հայտնել է “Purepeople” պարբերականը, Դելոնին վիրահատել են Փարիզի Նեյի-սյուր-Սեն արվարձանի ամերիկյան հիվանդանոցում: Ալեն Դելոնը հավանաբար դուրս կգրվի հենց այսօր: Դերասանի օգնականը […]

13 օտարերկրյա քաղաքապետեր, ջրային էկրան, եռաչափ ծրագիր Մատենադարանի վրա… Նախընտրակա՞ն թե՞ տոնական Երեւան

Ապրիլի 5-ին Օպերայի եւ բալետի թատրոնում նախատեսված գալա-համերգով կտրվի Երեւանում Մոսկվայի օրերի միջոցառումների մեկնարկը: Վաղը Օպերայի բեմում ելույթ կունենան ‘’Ռուսկայա դուշա’’ նվագախումբը, ‘’Սբորնայա սոյուզա’’ ջազ բենդը, ‘’Տեստա’’ պարային համույթը, ‘’Խոր Տուրեցկոգո’’  խումբը եւ ռուսական Մեծ թատրոնի մենակատարները: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երեւանի քաղաքապետի մշակութային գծով խորհրդական Արամ Սուքիասյանը: ‘’Սպասվում է մեծ եւ […]

Զատկի ձուն ` միայն կարմիրով

Զատիկը քրիստոնեական եկեղեցու մեծագույն տոնն է, քանի որ խորհրդանշում է Քրիստոսի հարությունը մեռելներից։ Հայ եկեղեցու շարականների նկարագրությամբ “նրա հարությամբ բացվեցին երկնքի դռներն ու անուշահոտություն բուրեց աշխարհում՝ ցույց տալով ճանապարհը նոորգման եւ կենդանություն պարգեւեց մարդկային ցեղին”,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Տեր Թովմա Անդրեասյանը։ Այս տարի  Հայ առաքելական եկեղեցին Զատիկը տոնելու է ապրիլի 8-ին: […]

Քյավառցիների “Գեւոյի արտ”-ից Արտաշես արքայի սահմանաքար են գտել

Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղի բնակիչներ Աղաբեկ Հարությունյանը եւ Աղաբեկ Աղաբեկյանը Լանջաղբյուրի “Գեւոյի արտ” կոչվող տարածքում գտել են Արտաշեսյան սահմանաքար` արամեատառ արձանագրություններով եւ հետեւյալ բովանդակությամբ. “Ես, Արտաշես, որդի Զարեհի Երվանդական, բաժանեցի այս հողը մասերի”: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց Գավառի երկրագիտական թանգարանի ավագ գիտաշխատող Հասմիկ Հովեյանը: Հնագետ Աշոտ Փիլիպոսյանն  ուսումնասիրելով եւ հետազոտելով` հաստատել է, որ հերթական սահմանաքարը […]

Ավրաամ Ռուսոն` Քրիստինե Պեպելյանի հետ

43-ամյա Ավրաամ Ռուսոն` Աբրահամ Իփիջյանը, ով այժմ գտնվում է Երեւանում` “Luxury” ամսագրի հրավերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ստացել: Ռուսոն այս ընթացքում երգ է ձայնագրել երգչուհի Քրիստինե Պեպելյանի հետ եւ մասնակցել “Երկու աստղ” նախագծին: 43-ամյա Ռուսոն ծնվել է Սիրիայում: Նրա հայր Ժանը Ֆրանսիայի արտասահմանյան լեգեոնի զինծառայող է եղել, իսկ մայրը` Մարմյան, բուժքույր: Նա նույնիսկ հարազատներ ունի […]

Ադրբեջանցիները չեն վստահում “Եվրատեսիլի” անվտանգությունն իսրայելական “Մոսսադին”

Պաշտոնական Բաքուն շտապել է հերքել ԶԼՄ-ներում հայտնված այն լուրը, ըստ որի “Եվրատեսիլ-2012” երգի մրցույթի անվտանգությունն ապահովելու է իսրայելական “Մոսսադ” հետախուզական ծառայությունը, տեղեկացնում է “Росбалт”-ը: “Ադրբեջանը կարիք չունի օգտվել արտասահմանյան հատուկ ծառայությունների օգնությունից: “Եվրատեսիլի” անվտանգությունը կապահովեն ադրբեջանական հատուկ ծառայություններն ու իրավապաշտպան մարմինները,”-հայտնել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը: Նա նաեւ հավելել է, որ […]

“Ոսկե ծիրանի” հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 31-ն է

“Ոսկե ծիրան” 9-րդ կինոփառատոնը շարունակում է ֆիլմերի հայտերի ընդունումը: Մինչ այժմ ստացվել է 625 հայտ Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից: Սպասվում է, որ ներկայացված ֆիլմերի հայտերի թիվն աննախադեպ է լինելու: Հիշեցնենք, որ նախորդ տարի գրանցվել էր 675 հայտ: Ընտրող հանձնաժողովն արդեն սկսել է իր աշխատանքները և իր որոշումը մրցութային ֆիլմերի մասին կհայտնի մայիսի 31-ին: Ֆիլմերի […]

“Եվրատեսիլի” կայքում Շուշին եւ Տիգրանակերտը ադրբեջանական տարածք է ներկայացված

“Եվրատեսիլ” երգի մրցույթի պաշտոնական կայքում` Ադրբեջանի մասին պատմող հատվածում, կայքի ադրբեջանցի հեղինակները  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գտնվող  Շուշին եւ Տիգրանակերտը ներկայացրել են Ադրբեջանի շրջանների կազմում: Անդրադարձ է կատարվում նաեւ Ադրբեջանի “հնագույն պատմությանը” եւ բազմազան ճաշատեսակներով հայտնի “ադրբեջանական խոհանոցին”:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի