24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

13 օտարերկրյա քաղաքապետեր, ջրային էկրան, եռաչափ ծրագիր Մատենադարանի վրա… Նախընտրակա՞ն թե՞ տոնական Երեւան

Ապրիլի 5-ին Օպերայի եւ բալետի թատրոնում նախատեսված գալա-համերգով կտրվի Երեւանում Մոսկվայի օրերի միջոցառումների մեկնարկը: Վաղը Օպերայի բեմում ելույթ կունենան ‘’Ռուսկայա դուշա’’ նվագախումբը, ‘’Սբորնայա սոյուզա’’ ջազ բենդը, ‘’Տեստա’’ պարային համույթը, ‘’Խոր Տուրեցկոգո’’  խումբը եւ ռուսական Մեծ թատրոնի մենակատարները: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երեւանի քաղաքապետի մշակութային գծով խորհրդական Արամ Սուքիասյանը:

‘’Սպասվում է մեծ եւ հետաքրքիր տոն: Սա ռուսական մշակույթի ներկայացման համար փայլուն հնարավորություն է’’,- նշեց Արամ Սուքիասյանը՝ ավելացնելով, որ արդեն Հայաստան են ժամանել Մոսկվայի պատվիրակությունը՝ Մոսկվայի արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Չերյոմինի գլխավորությամբ:

Սուքիասյանը տեղեկացրեց նաեւ, որ ապրիլի 25-27-ը Երեւանում կանցկացվեն Սանկտ Պետերբուրգի օրեր:2012–ի ընթացքում Երեւանի օրեր կկազմակերպվեն ռուսական քաղաքներում` աշնանը` Սանկտ Պետերբուրգում, իսկ ամռանը` Մոսկվայում:

Երեւանն այս տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է գրքի մայրաքաղաք: Այս առիթով, Սուքիասյանն ասաց, որ Երեւանում կկառուցվեն 22 բեմահարթակներ, որոնցից գլխավորները գտնվելու են Մատենադարանի դիմաց եւ Ազատության հրապարակում: Ազատության հրապարակում տեղի է ունենալու տոնական մեծ համերգ, իսկ Մատենադարանի դիմաց ավելի պաշտոնական արարողություններ:Սուքիասյանի խոսքով միջոցառումները միայն բեմ-հանդիսական հարթության վրա չեն լինելու, այլ նաեւ մարդիկ անմիջական մասնակցություն են ունենալու դրանցից շատերին:

Օրերի կապակցությամբ արտերկրից Երեւան կայցելեն 60 բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնցից 13-ը կլինեն քաղաքապետեր:

Ապրիլի 22-ին Բուենոս Այրեսի քաղաքապետը հանդիսավոր կերպով ‘’գրքի մայրաքաղաքի բանալին’’ կհանձնի Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: ‘’Այս օրերին Երեւանը պետք է ունենա տոնական տեսք, ապրիլի 20-ից կբացվեն քաղաքի բոլոր շատրվանները, Կարապի լճում սեպտեմբերի 21-ի կապակցությամբ կտեղադրվի ջրային էկրան, որը կգործի մինչեւ հոկտեմբեր ամիսը, իսկ Մատենադարանի վրա էլ եռաչափ ծրագրի հնարավորություն կունենանք: Կարծում եմ` այս տոնը կդառնա համաքաղաքային մեծ տոն եւ իրադարձություն: Ժողովուրդն իր վրա կզգա եւ մասնակցություն կունենա’’,-նշեց Սուքիասյանը:
Տարվա կապակցությամբ Կասկադի եւ Մյասնիկյանի արձանի հարեւանությամբ կիրականացվի գրքերի բացօթյա վաճառք, մայիսի 5-ից հունիսի 10-ը Ազատության հրապարակում հայ հրատարակիչները կներկայացնեն իրենց արտադրանքը: Սուքիասյանն ասաց, որ քաղաքապետարանն ունի ընթացակարգ, որով նախընտրական քարոզարշավը չի խանգարի գրավաճառներին:

Նշենք, որ Երեւանից բացի, Գրքի մայրաքաղաք կոչման թեկնածության հայտ էին ներկայացրել Անգլիան եւ Չինաստանը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ