13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

Ֆրանս-գերմանական հեռուստաալիքով Հայաստանի մասին հաղորդում է ցուցադրվել /վիդեո/

Օրերս ֆրանս-գերմանական “ARTE” հեռուստաալիքով  հաղորդում է հեռարձակվել Հայաստանի, հայ ժողովրդի պատմության, Հայոց Ցեղասպանության  ու ղարաբաղյան խնդրի մասին: Հաղորդման ընթացքում մանրամասն ներկայացվել է Հայաստանի պատմությունը, այդ ընթացքում տարածքային ձեռքբերումներն ու կորուստները: Այնուհետեւ խոսվում է  առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրության տապալման եւ երիտթուրքերի քաղաքականության մասին, որի արդյունքը եղան մեկուկես միլիոն հայերի կոտորածն ու հայկական սփյուռքի առաջացումը: […]

Անժելա Սարգսյանը լրագրողների հետ անկեղծացավ

Օրերս Գյումրու դրամատիկական թատրոնի բեմում   Անժելա Սարգսյանի հայտնությունն  ու նրան ջերմ ծափահարած գյումրեցիների պատրաստակամությունը չարդարացրեց շատերի ակնկալիքները: “Անժելային շատ լավ ընդունեցին, անգամ ներկայացման կեսից ոչ մեկը չլքեց դահլիճը, ինչպես հաճախ պատահում է, ու շատերն էին շտապում նկարվել դերասանուհու հետ”,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց Գյումրու դրամատիկական թատրոնի դերասան Արմեն Ավագյանը: Հանդիսատեսներից մեկի մոտ այն տպավորությունն էր, որ […]

Ոչ միայն քաղաքական գարուն

“Քաղաքական գարունը` ապրիլը, նաեւ գրական է, քանի որ ապրիլին մի շարք միջոցառումներ են սպասվում` նվիրված Հայ գրատպության 500–ամյակին”, -լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը: Իսկ սկիզբը գրողների համահայկական համաժողովն է լինելու: Ապրիլի 20-ին գրողների համահայկական 6-րդ համաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանելու գրողներ աշխարհի 20 երկրներից, նաեւ Լեռնային Ղարաբաղից եւ Ջավախքից: […]

Անգլիացի լուսանկարչի` Արցախին նվիրված աշխատանքն արժանացել է հեղինակավոր պարգևի

Լոնդոնաբնակ ֆոտոլրագրող Անաստասիա Թեյլոր–Լինդի “Ազգային արգանդ. բեյբի-բում Լեռնային Ղարաբաղում” նախագիծը, որը նախաձեռնել է Սանտա-Ֆե քաղաքի լուսանկարիչների կազմակերպության ոչ առեւտրային կենտրոնը,  արժանացել է միջազգային հեղինակավոր պարգեւի: Այս մասին հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Թեյլոր-Լինդի աշխատանքում ներկայացված է ԼՂՀ-ում ծնելիության խթանման պետական ծրագիրը, որի համաձայն նորապսակներին դրամական նպաստներ են տրամադրվում յուրաքանչյուր նորածին երեխայի համար, ինչը նպատակ […]

Հայտնի երգչուհիների կողքին` շնորհալի ուսանողներ

Այսօր` ապրիլի 10-ին, ‘Շառլ Ազնավուրի’ անվան հրապարակում ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսխորհրդի հետ համատեղ կազմակերպել է բացօթյա համերգ` “Ուսանողական գարուն”: “Ուսանողական գարունը” արդեն ավանդական դարձած միջբուհական միջոցառում է, որի նպատակն է  հնարավորություն տալ տաղանդավոր ուսանողներին ինքնադրսեւորվելու եւ ուսանողական տոն ապահովելու համար: ՀՀԿ Երիտասարդական թեւի նախագահ Կարեն Ավագյանի խոսքով` պատահական […]

Ամռանը մեկնարկելու է ‘Իմ Հայաստան’ փառատոնը

Հունիսի 29-ին Զվարթնոց պատմաճարտարապետական համալիրում կմեկնարկի ‘’Իմ Հայաստան’’ համահայկական փառատոնը, որին ակնկալվում է, որ Սփյուռքից կմասնակցի մոտ 1000 մարդ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը փառատոնի կազմակերպիչները մանրամասնեցին, որ ծրագրում կներկայացվեն պարի, խմբերգի, անհատ կատարողների, ինչպես նաեւ դուդուկի համահայկական օրեր: Ընդհանուր առմամբ կլինեն 50-ից ավելի միջոցառումներ: Սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանը պարզաբանեց, որ ‘’Իմ […]

Սուրբ Էջմիածնում նշվեց Հարության տոնը

Ապրիլի 8-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության տոնը£ Համայն հայության հոգեւոր կենտրոնի Միածնաէջ Սուրբ Տաճարում պատարագ մատուցեց եւ համայն հայությանը Ս. Հարության կենդանարար ավետիսը հղեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Հայրապետական պատարագին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Սամվել […]

Նազենին հեռացել է, բայց “Երջանկության մեխանիկա”-ն Հանրայինի նախագիծն է

“Հանրային” հեռուստաընկերությամբ  Նազենի Հովհաննիսյանի վարած “Երջանկության մեխանիկա”  նախագիծը Հանրային հեռուստաընկերությանն է, եւ “Հանրայինն” է որոշում թե երբ կավարտվի նախագիծը”,-Henaran.am-ի հետ զրույցում նշեց Հանրայինի գործադիր տնօրեն Գագիկ Բունիաթյանը, հավելելով, որ առաջիկայում հաղորդաշարը կավարտվի: Հիշեցնենք, որ օրեր առաջ Henaran.am-ը գրել էր, որ չնայած Նազենի Հովհաննիսյանը հունվարից հեռուստաընկերության աշխատակից չէ, բայց եթերում շարունակվում է նրա հաղորդաշարը: Տնօրենի խոսքով, […]

“Հանրայինն” օգտվեց վերջին հնարավորությունից

Ինչպես արդեն տեղեկացրել էր Henaran.am-ը, ապրիլի 8-ից  մինչեւ մայիսի 4-ը, հեռուստա-ռադիոընկերությունները իրավունք չունեն եթեր արձակել պատգամավորի թեկնածուների մասնակցությամբ հոլովակներ, տեսաֆիլմեր: Երեկ “Հանրային” հեռուստաընկերությունը ցուցադրեց “Հարսնացուն հյուսիսից” ֆիլմը, որտեղ առանցքային դերերից մեկը  Հայ ազգային կոնգրեսի ցուցակի 61-րդ հորիզոնականում գտնվող Երվանդ Մանարյանինն է: “Դե օրենքը` օրենք է, եթե կարգն այդպիսին է, ապա թող ցույց չտան: Բայց միայն […]

Նունեն իր երգն է երգում` ոչ քաղաքականության մեջ. Ժամանակ

ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Նունե Եսայանը “Ժամանակ” օրաթերթի հետ զրույցում ասել է, որ ինքը փոքրուց կտրված է եղել մասսայից, ամբոխից, շատ մարդկանցից: “Նույնիսկ երբ երգչուհի էի ուզում դառնալ, ես ուզում էի բեմում լինել եւ չէի մտածում, որ այդքան մարդկանց հետ պետք է շփվել”,-ասել է երգչուհին` պատասխանելով, թերթի հարցին թե ինչու չի ընդգրկվել որեւէ ուժի համամասնական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի