Արցախյան ավանդական հարսանիքը` մայիսի 8-ին` Շուշիի ամրոցի մոտ

Մայիսի 8-ին Շուշիում ներկայացվելու է ‘’Արցախյան հարսանիք’’ բեմադրությունը` նվիրված Շուշիի ազատագրման 20-ամյակին: Այդ մասին այսօր Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ‘’Կարին’’ ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը: Նա նշեց, որ նախագծի մտահղացումը պատկանում է ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանին, իսկ սցենարի հեղինակն է փիլիսոփայական գիտությունների դոկտոր, քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Նախագծում հիմնականում ներգրավված է […]