03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

Քաղաքական գործիչը նախ մարդ պետք է լինի. Ալբերտ Մկրտչյան

Այսօր ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում կազմակերպվել էր հանդիպում անվանի ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի հետ: Ցուցադրվեց  նրա  ‘Ուրախ ավտոբուս’  գեղարվեստական ֆիլմը: Այս անգամ ֆիլմի ցուցադրությունը նվիրված էր  Ալբերտ Մկրտչյանի ծննդյան 75-ամյակին: Ուսանողների հետ հանդիպման ժամանակ ռեժիսորը հայտնեց, որ իր եղբոր, հանճարեղ Մհեր Մկրտչյանի մասին ֆիլմ կնկարահանվի, որի հիմքում ընկած է լինելու  Սոս Սարգսյանի գրած  ‘Լագոտ’  վիպակը: Նա […]

Սթիվեն Սփիլբերգի հիմնադրամը կթվայնացնի Հայոց ցեղասպանության մասին տեսանյութերը

Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտի ղեկավարությունն ապրիլի 15-ին կազմակերպում է դրամահավաք` “Մի թողեք, որ նրանց ձայները խլանան” միջոցառման շրջանակներում: Դրամը կօգտագործվի Հայոց ցեղասպանության մասին շուրջ 400 տեսանյութերի թվայնացման համար, հաղորդում է “Regnum” գործակալությունը: Հայոց ցեղասպանության թանգարանի ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը հայտնել է, որ Կալիֆորնիայի համալսարանի “Շոա” հիմնադրամը հիմնադրել է ամերիկյան հայտնի կինոռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը: “Նախատեսվում […]

“Աստվածամոր տաճարի” հայազգի աստղը ելույթ կունենա Երեւանում /վիդեո/

Ֆրանսիական բեմի հայկական ծագումով երգիչ , “Փարիզի Աստվածամոր տաճարը” հանճարեղ բեմադրության աստղ Պատրիկ Ֆիորին  շաբաթ օրը համերգային ելույթով հանդես կգա Երեւանում: Տեղեկացնում է կազմակերպիչ “Modd Events”-ը: Ֆիորիի համերգից առաջ ելույթ կունենա հայկական ծագումով 11-ամյա տաղանդավոր երաժիշտ Ռաֆֆին: Պատրիկ Ժան-Ֆրանսուա Շուշայանը` նույն ինքը` Պատրիկ Ֆիորին, ծնվել է 1969-ի սեպտեմբերի 23-ին Մարսելում` ֆրանկո-իտալուհու եւ հայի ընտանիքում: Մեծացել […]

Էմմին որպես նախկին պատգամավորի աղջիկ` գիտի մանդատի արժեքը

Henaran.am-ի  այն հարցին, թե  ինչպես  է վերաբերվում  արվեստագետի  պատգամավոր  դառնալու  հանգամանքին, արդյոք  դա  չի  ոչնչացնում  արվեստը, երգչուհին այսպես պատասխանեց. ՛՛Հարցին  պատասխանում  եմ  որպես  նախկին  պատգամավորի  աղջիկ. ժամանակին, երբ  մայրս  պատգամավոր  էր, բավականին  շատ  ժամանակ  էր  կորցնում  և  երևի  թե  հենց  դա  էր  պատճառը, որ  չշարունակեց  մնալ  Ազգային  ժողովում: Ամեն   դեպքում  կարծում  եմ, որ  արվեստագետ  մարդիկ  […]

Նախագահ Սերժ Սարգսյանի պատվին Սինգապուրում տեղի է ունեցել խոլորձի անվանարկման արարողություն

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 27-ին պաշտոնական այցով Սեուլից մեկնել է Սինգապուր: Սինգապուրյան այցը սկսվել է  բուսաբանական այգուց, որտեղ տեղի է ունեցել խոլորձի անվանարկման արարողություն, որը տեղի է ունենում ի պատիվ բարձրաստիճան հյուրերի: Խոլորձի տեսակներից մեկը` Վանդա Միսս Ջոակիմը, Սինգապուրի խորհրդանիշն է համարվում: Բանն այն է, որ խոլորձի այդ տեսակը հայտնաբերել է հայազգի ծաղկաբույծ Ագնես […]

Հայաստանում կամ դերասան են դառնում, կամ` դեպուտատ. Արթուր Ութմազյան

Այսօր թատրոնի համաշխարհային օրվա հետ կապված Հայաստանի ժողովրդական արտիստ, դերասան Արթուր Ութմազյանը լրագրողների հետ հանդիպմանը ասաց, որ թատրոնը եղել է, կա եւ միշտ էլ կլինի: Ութմազյանը հիշեցրեց, որ երբ ստեղծվեց կինեմատոգրաֆիան, բոլորն ասում էին, որ թատրոնը կմեռնի, հետո ստեղծվեց հեռուստատեսությունը, նորից նույնն էին ասում։ Այնինչ թատրոնը շարունակում է ապրել ներկայումս` համացանցի ժամանակաշրջանում: ‘’Այստեղ կա կենդանի […]

Արցախյան պատերազմի մասին պատմող “Եթե բոլորը…” ֆիլմը բարձր գնահատականի է արժանացել Փարիզում /վիդեո/

Մարտի 25-ին Փարիզում կայացել է “Եթե բոլորը…” հայկական ֆիլմի ֆրանսերեն տարբերակի պրեմիերան: Պրեմիերային ներկա են գտնվել ֆիլմի ռեժիսոր Նատալյա Բելաուսկենեն, գլխավոր պրոդյուսեր եւ դերասան Միքայել Պողոսյանը, դիվանագետներ, մշակույթի գործիչներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, տեղեկացնում է “Armenia Today”-ը: Ֆիլմը պատմում է արցախյան պատերազմի, դրա հետեւանքների եւ այն մարդկանց ճակատագրերի մասին, որոնց շուրջ զարգանում են  ֆիլմի իրադարձությունները: Ֆիլմի հերոսուհին` […]

Երվանդ Ղազանչյանը դեմ է քաղաքական գործիչների հասարակությանը

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Երվանդ Ղազանչյանը Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ հրավիրված ասուլիսին թատրոնի խնդիրներին անդրադառնալ չցանկացավ ու նշեց, որ այսօր բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել: Տեղեկացրեց, որ որ այսօր երեկոյան տեղի կունենա “Արտավազդ” մրցանակաբաշխությունը, նաեւ ցանկություն հայտնեց վերականգնել “Բեմական խաչմերուկ” հաղորդաշարը:Թատերագետների միության նախագահը ցավով նշեց, որ թատրոնի դերասանները ներկայանում են սերիալներիում մարմնավորած հերոսների անուններով: Երվանդ […]

Այսօր թատրոնի միջազգային օրն է

Այսօր թատրոնի միջազգային օրն է: Այն նշվում է 1961-ից` Թատրոնի միջազգային ինստիտուտի 9-րդ կոնգրեսի նախաձեռնությամբ: “Թատրոն” բառը հին հունարեն “theatron” բառից է առաջացել, որը նշանակում է “վայր, որտեղ դիտում են”: Թատրոնում ավանդաբար խաղում են հիմնականում 2 ժանր` կատակերգություն եւ ողբերգություն, որոնց խորհրդանիշն են դարձել հայտնի թատրոնային դիմակները: Թատրոնը համարվում է մշակույթի ամենահին տարրերից մեկը, որը […]

ՄԻՊ-ն անցավ Մշակույթի նախարարությանը

ՄԻՊ-ը ներկայացրել է ՀՀ մշակույթի նախարարության գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները  Բավարար միջոցներ չեն ձեռնարկվել թանգարանների պահպանման և զարգացման ուղղությամբ: Ցուցադրական տարածքների պակասի պատճառով թանգարաններում ցուցադրվում են պետական պահոցներում պահվող թանգարանային հավաքածուների մոտ 9%-ը: Անհրաժեշտ միջոցներ չեն տրամադրվել թատրոնների նյութատեխնիկական հագեցվածության խնդրի լուծման ուղղությամբ: Մասնավորապես, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմն ունի հիմնանորոգման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի