24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նախագահ Սերժ Սարգսյանի պատվին Սինգապուրում տեղի է ունեցել խոլորձի անվանարկման արարողություն

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 27-ին պաշտոնական այցով Սեուլից մեկնել է Սինգապուր: Սինգապուրյան այցը սկսվել է  բուսաբանական այգուց, որտեղ տեղի է ունեցել խոլորձի անվանարկման արարողություն, որը տեղի է ունենում ի պատիվ բարձրաստիճան հյուրերի:

Խոլորձի տեսակներից մեկը` Վանդա Միսս Ջոակիմը, Սինգապուրի խորհրդանիշն է համարվում: Բանն այն է, որ խոլորձի այդ տեսակը հայտնաբերել է հայազգի ծաղկաբույծ Ագնես Ջոակիմը` Աշխեն Հովակիմյանը, որի առիթով էլ նախագահ Սարգսյանը պատվավոր հյուրերի գրքում նշել է. “Հպարտ եմ, որ Սինգապուրի ազգային ծաղիկը կրում է հայազգի ծաղկաբույծի անունը: Գեղեցիկի հանդեպ իր սիրով Ագնեսը հայերի անունը միահյուսեց Սինգապուրի պատմությանը: Թող որ այս չքնաղ ծաղիկը դառնա հայ-սինգապուրյան բարեկամության խորհրդանիշը”:

Ագնես Ջոակիմը, ով սիգապուրյան հայ համայնքի ակտիվ անդամներից է եղել, ներկայացրել է իր հայտաբերած խոլորձի տեսակը 1899-ին: 1981-ին այն ընտրեցին որպես Սինգապուրի ազգային ծաղիկ: Ագնեսը մահացել է հենց 1899-ին քաղցկեղից`  եղեգնուտում իր հայտնաբերած ծաղկի համար պարգեւատրվելուց երեք ամիս անց: Նրա շիրմաքարը գտնվում է Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ