Հայաստանում կամ դերասան են դառնում, կամ` դեպուտատ. Արթուր Ութմազյան
Այսօր թատրոնի համաշխարհային օրվա հետ կապված Հայաստանի ժողովրդական արտիստ, դերասան Արթուր Ութմազյանը լրագրողների հետ հանդիպմանը ասաց, որ թատրոնը եղել է, կա եւ միշտ էլ կլինի:
Ութմազյանը հիշեցրեց, որ երբ ստեղծվեց կինեմատոգրաֆիան, բոլորն ասում էին, որ թատրոնը կմեռնի, հետո ստեղծվեց հեռուստատեսությունը, նորից նույնն էին ասում։ Այնինչ թատրոնը շարունակում է ապրել ներկայումս` համացանցի ժամանակաշրջանում:
‘’Այստեղ կա կենդանի շփում, եւ այդ շփումը անհնար է որեւէ բանի հետ համեմատել: Կինոն քեզ ցույց են տալիս, իսկ թատրոնը դու ես նայում: Դու ես որոշում, թե բեմի որ անկյունը նայես’’,- ասաց Ութմազյանը: Նա վերլուծելով մեր իրականությունը, ցավով նշեց, որ Հայաստանում, կա՛մ դեպուտատ են դառնում, կա՛մ դերասան:
‘’Ցավալի է, բայց փաստ: Այսօր ամեն օր հեռուստատեսությամբ կարելի է տեսնել նոր երգի պրեմիերա, բայց ներկայացման պրեմիերայի մասին անդրադարձ հազվադեպ կտեսնես, այն էլ միայն շոու-բիզնեսի լուրերի շրջանակում’’,- ասաց նա:
Ութմազյանը նաեւ ասել է, որ թատրոն ստեղծելը դժվար է, բայց պահելն ավելի դժվար է, քանի որ դերասանի աշխատավարձով մեր երկրում ապրելն ու կայանալը դժվար է։
Դերասանը գտնում է, որ Հայաստանում կան ներկայացումներ, որոնք բաց ճակատով կարող ենք ներկայացնել արտերկրում: Դերասանը, ով խաղում է Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում, վերջին շրջանում Լեհաստանի եւ Հունգարիայի բեմերից ներկայացրել է Շեքսպիրի ‘’Մակբեթ’’-ը: Նրա համոզմամբ` հայկական ներկայացումներն արտերկրում շատ ջերմ են ընդունվում, եւ մի քանի օր խոսում են դրա մասին:
Այնուամենայնիվ, Ութմազյանը գտնում է, որ պետական լուրջ հոգածություն է պետք, քանի որ հյուրախաղեր կազմակերպել կամ հրավեր ստանալը հեշտ է: Թատրոնը մենակ ի վիճակի չէ դեկորացիաներ տեղափոխել ու դերասանների ծախսեր հոգալ:
անդիսատեսի եւ դերասանի միջեւ տարօրինակ մի կապ է ստեղծվում, որը ներքին մենախոսության է բերում’’,- եզրափակեց Հ.Թեքգյուզյանը: