26 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արցախյան պատերազմի մասին պատմող “Եթե բոլորը…” ֆիլմը բարձր գնահատականի է արժանացել Փարիզում /վիդեո/

Մարտի 25-ին Փարիզում կայացել է “Եթե բոլորը…” հայկական ֆիլմի ֆրանսերեն տարբերակի պրեմիերան: Պրեմիերային ներկա են գտնվել ֆիլմի ռեժիսոր Նատալյա Բելաուսկենեն, գլխավոր պրոդյուսեր եւ դերասան Միքայել Պողոսյանը, դիվանագետներ, մշակույթի գործիչներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, տեղեկացնում է “Armenia Today”-ը:

Ֆիլմը պատմում է արցախյան պատերազմի, դրա հետեւանքների եւ այն մարդկանց ճակատագրերի մասին, որոնց շուրջ զարգանում են  ֆիլմի իրադարձությունները: Ֆիլմի հերոսուհին` Արցախում զոհված ռուս զինվոր Ալեքսանդր Մասլենկովի դուստրն է: 20 տարի անց նա գալիս է Հայաստան, գտնում հոր հայ ընկերներին եւ խնդրում նրանց օգնել իրեն` հոր գերեզմանի մոտ ծառ տնկել` չիմանալով, որ հոր մարմինը գտնվում է շփման գծից այն կողմ` ղարաբաղյան գյուղերից մեկում, որն այդ պահին թշնամու վերահսկողության տակ է գտնվում:

Ֆրանսիական հանդիսատեսը հիացմունքով է ընդունել ֆիլմը, ինչի ապացույցն են եղել պրեմիերայից հետո ընթացող քննարկումները:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ