Էմմին որպես նախկին պատգամավորի աղջիկ` գիտի մանդատի արժեքը
Henaran.am-ի այն հարցին, թե ինչպես է վերաբերվում արվեստագետի պատգամավոր դառնալու հանգամանքին, արդյոք դա չի ոչնչացնում արվեստը, երգչուհին այսպես պատասխանեց. ՛՛Հարցին պատասխանում եմ որպես նախկին պատգամավորի աղջիկ. ժամանակին, երբ մայրս պատգամավոր էր, բավականին շատ ժամանակ էր կորցնում և երևի թե հենց դա էր պատճառը, որ չշարունակեց մնալ Ազգային ժողովում:
Ամեն դեպքում կարծում եմ, որ արվեստագետ մարդիկ Աժ-ում պետք են, որպեսզի ավելի շատ հոգ տանեն արվեստի մասին: Մենք՝ արվեստագետներս, ունենք բազում խնդիրներ, որոնք միայն հասկացող մարդիկ կարող են ուղղել; Արվեստը չի վաճառվում երբեք, այն պարզապես հարմարվում է երբեմն, բայց այսօր մենք ունենք մշակույթի նախարարություն, որը մեզ օգնում է բազմաթիվ հարցերում, իսկ ինչու չունենաք նաև պատգամավոր: Այն էլ այնպիսին, ով լի է արվեստագետի արմատներով, մարդ ով տեղեկացված է, մարդ ով զբաղվել է ինքնակրթությամբ՝ չբավարարվելով ուսումով ՛՛:
Henaran.am-ը փորձել է երգչուհուց պարզել, թե ինչով է պայմանավորված նրա լռությունը: ՛՛Երբեմն արտիստը պետք է լռի, որ նոր լիցքերով դուրս գա հանրության առաջ: Հուսամ այս տարվա համար պատրաստած իմ ծրագիրը կարդարացնի իմ լռությունը: 2012-ի համար արդեն ծրագրերս հստակ են. նոր երգեր, տեսահոլովակներ, ելույթներ և համրեգներ: Արդեն մի քանի օրից հանրությանը կհանձնենք նոր տեսահոլովակ, որը նկարահանվել է ԱՄՆ-ում՛,-մեզ հետ զրույցում նշեց Էմմին: