06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

“Աստվածամոր տաճարի” հայազգի աստղը ելույթ կունենա Երեւանում /վիդեո/

Ֆրանսիական բեմի հայկական ծագումով երգիչ , “Փարիզի Աստվածամոր տաճարը” հանճարեղ բեմադրության աստղ Պատրիկ Ֆիորին  շաբաթ օրը համերգային ելույթով հանդես կգա Երեւանում:

Տեղեկացնում է կազմակերպիչ “Modd Events”-ը: Ֆիորիի համերգից առաջ ելույթ կունենա հայկական ծագումով 11-ամյա տաղանդավոր երաժիշտ Ռաֆֆին:

Պատրիկ Ժան-Ֆրանսուա Շուշայանը` նույն ինքը` Պատրիկ Ֆիորին, ծնվել է 1969-ի սեպտեմբերի 23-ին Մարսելում` ֆրանկո-իտալուհու եւ հայի ընտանիքում: Մեծացել է Կորսիկա կղզում:

Ֆիորիին միջազգային ճանաչում է բերել “Եվրատեսիլ’ երգի մրցույթը, որին նա 1993-ին ներկայացրել է Ֆրանսիան` “Mama Corsica” երգով եւ գրավել 4-րդ տեղը:

90-ականների ավարտին Ֆիորին դարձավ “Փարիզի Աստվածամոր տաճարը” բեմադրության աստղ եւ ձայնագրեց իր ամենահաջողված սինգլներից մեկը` “Belle”-ը` Գարուի եւ Դենիել Լավուայի հետ:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ