07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ոչ միայն քաղաքական գարուն

“Քաղաքական գարունը` ապրիլը, նաեւ գրական է, քանի որ ապրիլին մի շարք միջոցառումներ են սպասվում` նվիրված Հայ գրատպության 500–ամյակին”, -լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը: Իսկ սկիզբը գրողների համահայկական համաժողովն է լինելու:

Ապրիլի 20-ին գրողների համահայկական 6-րդ համաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանելու գրողներ աշխարհի 20 երկրներից, նաեւ Լեռնային Ղարաբաղից եւ Ջավախքից: Համաժողովի մեխը, ըստ ՀԳՄ նախագահի` լինելու  են սփյուռքահայ գրողները: ՀԳՄ-ն, ըստ նրա`  պատմական որոշում կայացրեց` Սփյուռքի գրական բոլոր կառույցները  միավորել Գրողների միության հարկի տակ:

Ստացվում է այնպես, որ սփյուռքահայ գրողները Հայաստանի ԳՄ անդամ են, եւ համաժողովի մասնակից 60 գրողի տրվելու են անդամատոմսեր:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ