29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ո՞վ է Հայաստանից մասնակցելու ‘Նոր ալիք’ մրցույթին

Մեկնարկել է երիտասարդ  կատարողների ‘’Նոր ալիք 2012’’ եւ ‘’Մանկական նոր ալիք 2012’’ մրցույթների հայաստանյան նախընտրական փուլը:  Այս անգամ ‘’Նոր ալիքին’’ մասնակցելու եւ Հայաստանը ներկայացնելու համար  ստացվել է  400 հայտ, իսկ ‘’Մանկական նոր ալիքին’’՝  200 հայտ: Այդ մասին այսօր՝ ապրիլի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին կազմակերպիչները:

Հիշեցնենք, որ ‘’Նոր ալիք 2012’’ կիսաեզրափակիչ փուլը Մոսկվայում կկայանա ապրիլի 20-21-ին, իսկ ‘’Մանկական նոր ալիք 2012-ը՝’’ ապրիլի 18-19-ին:

Կազմակերպիչները իրենց հիացմունքը հայտնեցին մրցույթի մասնակիցների տաղանդով, կատարողական բարձր արվեստով՝ շեշտելով, որ նախորդ տարիներին այդպիսի բան չի արձանագրվել եւ այս անգամ մրցակցությունը շատ ուժեղ էր: Հայտնի երգիչներից եզրափակիչ փուլ են անցել Լիլիթ Հովհաննիսյանը, Հռիփսիմե Հակոբյանը, Լուսինե Աղաբեկյանը, Սուրեն Առուստամյանը եւ այլք:

Մրցույթի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ռումյանցեվը նշեց, որ այս անգամ մասնակիցների թվում շատ են հայտնի կատարողները, ինչը չի ազդի ժյուրիի որոշման վրա: Նրա խոսքով, հայ կատարողները, ի տարբերություն նախորդ երկրների կատարողների, ավելի ժամանակակից են: Նրա խոսքով՝ եթե հայերը մի անգամ հաղթել են մրցույթում, դա դեռ չի նշանակում, որ էլի չեն կարող հաղթել: ‘’Դա ‘’Եվրատեսիլը’’ չէ, որտեղ ազդում են քաղաքականությունը, բարեկամական հարաբերությունները եւ այլն:  Հույս ունենք, որ այս տարի կհաղթի Հայաստանը’’,- նշեց նա::

Նշենք, որ մրցույթին Հայաստանում հաջողությամբ ելույթ են ունեցել ու հաջողությունների հասել Մհերը, Էրիկը, Էմմին եւ այլք: 2010 թ. Սոնա Շահգելդյանը եւ ‘’Ռազմիկը եւ ընկերները’’ խումբը դարձել են ‘’Նոր ալիք’’ եւ ‘’Մանկական նոր ալիք’’ մրցույթների հաղթողներ:Վերջում Ա.Ռումյանցեւը նշեց, որ հնարավոր է` այս տարի մրցույթի մրցանակային ֆոնդը բարձրացվի մինչեւ 150 000 եվրոյի:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ