26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

Կիրկորովի համերգը Բաքվում հետաձգվել է

Նոյեմբերի 9-ին Բաքվի Հեյդար Ալիեւի անվան համալիրում կայանալիք Ֆիլիպ Կիրկորովի համերգը հետաձգվել է: Ինչպես հաղորդում է “АПА”-ն, համերգի կազմակերպիչ ընկերությունը հայտարարել է, որ համերգը հետաձգվում է կազմակերպչական խնդիրների պատճառով: Այժմ Կիրկորովի համերգը նախատեսվում է անցկացնել նոյեմբերի 8-ին “Baku Crystal Hall”-ում:

“Նարեկացի” արվեստի միության Շուշիի կենտրոնի սաները մրցանակներով են եկել միջազգային մրցույթից

Հոկտեմբերի 13-ին “Նարեկացի” արվեստի միության Շուշիի կենտրոնի երեք տաղանդավոր սաներ արժանացան երեք պատվավոր մրցանակի միջազգային ստեղծագործական հավակնոտ ստուգատեսում: Այդ օրը Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում տեղի ունեցավ “Տաթև” հիմնադրամի նախաձեռնած “Արի Ճախրենք կամ ստեղծիր Տաթևիկի կերպարը” 6 ամիս տևած մանկապատանեկան մրցույթ-փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը: 6-13 տարեկան երեխաների կողմից ներկայացված ավելի քան 400 գեղանկարչական, քանդակագործական և դեկորատիվ […]

Շակիրան Բաքվում Եռագո՞ւյնն է բարձրացրել /վիդեո/

Կոլումբիացի հանրահայտ երգչուհի Շակիրան, ով հղիության 6-րդ ամսում է, համերգով հանդես է եկել Բաքվում: Ապագա մայրկիը, ինչպես միշտ, ոչ միայն երգել եւ կիթառ է նվագել, այլ նաեւ գերել է իր կրքոտ պարերով: “Որդիս գիտի, որ ես չեմ կարող անշարժ մնալ”,-կատակել է երգչուհին: “Underneath your clothes” հայտնի երգի ժամանակ Շակիրան արտասվել է հուզմունքից, քանի որ երկրպագուները […]

Այսօր լրանում է Վարդուհի Վարդանյանի մահվան 6-րդ տարելիցը

Արդեն 6 տարի է անցել այն օրից, երբ սիրված երգչուհի Վարդուհի Վարդանյանը մահացավ ավտովթարից ՝ Մարտունիից վերադառնալու ճանապարհին, ուր նա մեկնել էր համերգային ծրագրով: Երգչուհու հայտնի ընկերները՝ երգիչ-երգչուհիները, միշտ վառ են պահում նրա հիշատակը՝ պատրաստելով տեսահոլովակներ, ձայնասկավառակներ: http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=shbAzPyoLo4

Հայտնաբերվել է հին հայկական ժայռապատկեր, որի վրա IPHON է պատկերված /վիդեո/

Henaran.am-ի խմբագրությունը հաղորդագրություն է ստացել “Էկոպանել Շին” ընկերության էլեկտրոնային փոստից, որտեղ նշվում է, թե վերջերս` հոկտեմբերի 12-ին շինարարական աշխատանքների ժամանակ “Սիրող սրտեր” բնակելի թաղամասում հայտնաբերվել է հին հայկական ժայռապատկեր: Ըստ հաղորդագրության, քարի վրա արված ժայռապատկերն ապշեցնում է իր բավական լավ պահպանվածությամբ: Ժայռապատկերի կենտրոնում պատկերված անհասկանալի իրը զարմանալիորեն նման է ժամանակակից սենսորային հեռախոսի: Տարօրինակ առարկայի երկու […]

Սթրիթ-սթայլ լուսանկարիչը Երեւանի փողոցներում կփնտրի նորաձեւ հագնված մարդկանց

Սթրիթ-սթայլ լուսանկարիչ, մշակութային վերլուծաբան Իվան Ռոդիչը, ով նորաձևության ասպարեզում ամենաազդեցիկ և հեղափոխական դեմքերից մեկն է, այս օրերին գտնվում է Հայաստանում: Հոկտեմբերի տասնհինգ-տասնվեցին Իվանը շրջելու է Երեւանի փողոցներով` փնտրելու նորաձեւ հանգնված մարդկանց: Իվան Ռոդիչին հետաքրքիր է աշխատել փողոցում անցնող մարդկանց հետ, որովհետեւ նորաձեւության ցուցադրություններին մասնակցող մոդելները, նրա խոսքով, արդեն պատրաստված եւ մանրակրկիտ մշակված կերպարներ են, իսկ […]

Հայաստանը դարձավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ

Հոկտեմբերի 13-14-ը Կինշասայում կայացավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովը, որին մասնակցում էին կազմակերպության 77 անդամ, ասոցիացված եւ դիտորդ երկրների բարձրաստիճան պատվիրակությունները` պետությունների և կառավարությունների ղեկավարների, արտգործնախարարների ղեկավարությամբ: Հայաստանը գագաթաժողովին ներկայացնում էր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Գագաթաժողովին նախորդել էր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների խորհուրդը, որը հոկտեմբերի 11-ին միաձայն որոշում էր ընդունել Հայաստանի անդամակցության առաջարկը գագաթաժողովի հաստատմանը ներկայացնելու […]

Տոնական օրվա ավարտին՝ հրավառություն (վիդեո, ֆոտո)

Արդեն երեկոյան Հանրապետության հրապարակում սկսվեց այսօրվա տոնակատարությունների գլխավոր հատվածը՝ տոնական համերգը: Հայ հանդիսատեսին ուրախացրին ռուս երգչուհիները, հայկական շոու-բիզնեսի երգիչներն ու երգչուհիները, պարային խմբերը: Ինչպես տեղակացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մյուս բեմահարթարկներում ևս շարունակվել է ուրախ երեկոն: Կասկադ համալիրի տարածքում տեղադրված բեմահարթակն իր շուրջն էր հրավիրել ջազի սիրահարներին՝ ունկնդրելու հայկական ջազ […]

Տոնական միջոցառումներ՝ 26 բեմահարթակներում

Երևանի 2794-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շարքում մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղակայված 26 բեմերում ներկայացվել են համերգային տարաբնույթ ծրագրեր: Հազարավոր երեխաներ Մանկական զբոսայգում մասնակցել են տոնական միջոցառմանը, որի  ընթացքում կազմակերպվել են խաղ-մցույթներ, իսկ աճպարարները, սիրված հեքիաթների ու մուլտֆիլմերի հերոսներն էլ ապահովել են մանուկների ուրախ ժամանցը: Տոնական մթնոլորտ ու բարձր տրամադրություն է տիրել նաև Ստեփան Շահումյանի անվան հրապարակում: […]

Մշակութային բազմազանություն Հյուսիսային պողոտայում (ֆոտո, վիդեո)

Հյուսիսային պողոտան, ՛՛Էրեբունի-Երևան՛՛ միջոցառումների շրջանակում, այսօր վերածվել էր մի քանի տարբեր մշակույթների խաչմերուկի: Պողոտայի մի մասում ասմունքում էին երիտասարդները, մյուսում գորգագործություն ու կավեգործություն էին անում, երրորդում պարում էին ու երգում ազգագրական և ժամանակակից երգեր, չորրորդում էլ ծաղրածուները կատակերգություններ էին անում: Բոլորը մեկ մարդու նման նշում էին Երևանի տոնը: http://www.youtube.com/watch?v=x94kH65MLvI&feature=youtu.be

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի