14 Մարտի, Saturday, 2026
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

Մեծերի արձանները թանգարաններ տեղափոխողը մշակույթից հեռու մարդ է. Լևոն Իգիթյան

Երևանի ավագանու անդամ, ճարտարապետ Լևոն Իգիթյանը դեմ է, որ ‘Մեր մեծերը մեր կողքին’ ծրագրի շրջանակներում տեղադրված արձանները տեղափոխվեն տուն-թանգարաններ: ‘Եթե որևէ մեկը նման բան է ասել, որ այդ արձանները պետք է տեղափոխվեն թանգարաններ, նշանակում է, որ նա մշակույթից հեռու մարդ է, չի իմանում` արժեքը ինչ բան է’,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Իգիթյանը: Այդ գաղափարի հեղինակն, ըստ […]

Որդուց լքված մորը տեղավորել են տարեցների կենտրոնում

Որդուց լքված 76-ամյա Ռոզա Դավթյանը, ով բուժում էր ստանում Կապանի բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքում, հոկտմեբրի 23-ին տեղափոխվել է տարածաշրջանի Արծվանիկ գյուղում գտնվող “Արծվաբույն” տարեցների շուրջօրյա սպասարկման կենտրոն: Դա հնրավոր դրաձավ Սյունիքի մարզպետարանի, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ “Առաքելություն Հայաստան” բարեգործական կազմակերպության հետ համատեղ քննարկման արդյունքում: Հիշեցնենք, որ տիկին Ռոզայի որդին նրան Էջմիածնից ճանապարհել […]

Հայկական մշակույթի օրեր Ֆլորենցիայում

Հոկտեմբերի 17-ին Իտալիայում ՀՀ դեսպանությունը մասնակցեց առաջին անգամ Ֆլորենցիա քաղաքում կազմակերպված Հայկական մշակույթի օրերի բացմանը: Բացմանը ներկա էին նաև Տոսկանայի մարզպետարանի եւ Ֆլորենցիայի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաներ: Հայկական մշակույթի փառատոնը «Ռոմուալդո Դել Բիակո» իտալական հիմնադրամի, Երևանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի, «Դելտա Կոլչր» հայկական կազմակերպության համատեղ ծրագիր է, որն իրագործվել է Իտալիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ: Փառատոնի […]

Մեկնարկում է ‘Popok’ գովազդի միջազգային փառատոնը

Այս տարի Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ է անցկացվելու Հայաստանի գովազդային հանրության նախաձեռնած ‘Popok’ զովազդի միջազգային փառատոնը: 15 պետությունների հեղինակավոր ընկերություններ հոկտեմբերի 25-ից 27-ը մրցելու են 6 հիմնական անվանակարգերում, որոնց այս տարի ավելացվել է նաև ‘Գիրք’ անվանակարգը՝ 2012 թ. Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ. կազմակերպիչները հատկանշում են, որ մինչ օրս ոչ մի գովազդային փառատոնում նման անվանակարգ […]

Մտածենք` ինչպես անենք, որ Չարենցին կարդան…

‘Մենք պետք է մտածենք, թե ինչպես անենք, որ Չարենցին կարդան, ոչ թե ամեն պատահական մարդ գա, ձեռքը գցի ու նկարվի Չարենցի հետ՝ չիմանալով նույնիսկ, թե ով է նա’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ճարտարապետ, Երևանի ավագանու անդամ Լևոն Իգիթյանը` խոսելով ‘Մեր մեծերը մեր կողքին’ ծրագրի մասին: Իգիթյանը չի ընդունում այն, թե ինչպիսի վայրենություն է դրսևորվում մայրաքաղաքում […]

Երևանի տոնի վրա ծախսված գումարները անիմաստ էին. Կարինե Հակոբյան

Հրապարակախոս Կարիեն Հակոբյանը համոզված է, Երևանի տոնին նվիրված միջոցառումների վրա ծախսված գումարով կարելի էր բարեկագրել Երևանի տուն-թանգարանները, այգիները, այսինքն՝ գումարը ներդնել մնայուն արժեքների մեջ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հակոբյանը: ՛՛Մեր պետական բյուջեի 2/3-ը ոչ մնայուն ծախսեր են: Նպատակ ունեն հասարակությանը զբաղեցնել, զվարճացնել: Տարբեր քաղաքներ իրենց տոնը նշում են մի քանի տարին մեկ, […]

Ջեյմս Բլանտը թողնում է մեծ բեմը

Անգլիացի երգիչ, երգահան Ջեյմս Բլանտը որոշել է ավարտել երաժշտական կարիերան: Այս մասին հաղորդում է  The Daily Mail-ը` հղում անելով հենց երգչի խոսքերին: Ջեյմս Բլանտը  լրագրողներին ասել է, որ ցանկանում է կենտրոնանալ անձնական կյանքի վրա և ժամանակը անցկացնել սիրելիների միջավայրում: Ջեյմս Բլանտը, ով համարվում է Մեծ Բրիտանիայի լավագույն երգահան կատարողներից մեկը, ձայնագրել է 3 ալբոմ, որոնք […]

Անիի հսկիչները հայերին խնդրում են դադարեցնել քարհանքի պայթեցումները

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը իր տեսաբլոգում պատմել է 2000 թվականին Անի կատարած ուխտագնացության մասին: Թանգարանի կարգավիճակ ունեցող Անիի հսկիչները, իմանալով, որ խումբը Հայաստանից է, շրջապատել են ուխտագնացության մասնակիցներին և խնդրել Հայաստան վերադառնալիս մի հնարով դադարեցնել Ախուրյանի հանդիպակաց ափին շահագործվող քարհանքի պայթեցումները… Կարապետյանը պատմել է, թե ինչպես է սենյակ առ սենյակ “նահանջել” ստորգետնյա […]

Տեղի ունեցավ Եգիպտոսում ՀՀ դեսպանատան հիմնադրման մասին գրքի շնորհանդեսը

Հոկտեմբերի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ եգիպտահայ ականավոր մտավորական, ազգային, հասարակական գործիչ Պերճ Թերզյանի Եգիպտոսում ՀՀ  դեսպանատան հիմնադրման մասին գրքի շնորհանդեսը: Սույն աշխատությունը նվիրված է արդեն 20-ամյա պատմություն ունեցող հայ-եգիպտական հարաբերությունների կերտման ակունքներին, մասնավորապես Եգիպտոսում ՀՀ դեսպանության ստեղծմանը եւ կայացմանը: Շնորհանդեսին ելույթով հանդես եկավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նախարարը իր ելույթում նշեց, որ […]

Գյումրեցի կնոջ դին Թուրքիայից չեն կարողացել տեղափոխել /վիդեո/

Գյումրու տնակային ավաններ մեր`”Շիրակ կենտրոնի” աշխատակիցների պարբերական այցելությունների, աղքատության ճիրաններում հայտնված ընտանիքների հետ շփումների ընթացքում երբեմն այնպիսի դաժան պատմությունների ենք ականատես լինում ու այնպիսի սարսափելի ճակատագրերի տեր մարդկանց ենք հանդիպում, որ ակամա չենք ուզում հավատալ, թե այդ ամենը կատարվել ու կատարվում է մեր օրերում, մեր կողքին: Նման մի ցավալի պատմության մասին է մեր այսօրվա տեսանյութը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի